04/09/2025
Սիրով կսպասենք ձեզ արհեստին նվիրված ամենամյա ամենագեղեցիկ միջոցառմանը
Հիշեք, սեպտեմբերի 13-14, Կասկադ ❤️
«Տերյան մշակութային կենտրոն»-ը սիրով հրավիրում է ձեզ մեր հերթական մեծ միջոցառմանը՝ 🏛️ Արհեստագործների միության ցուցահանդեսին Կասկադում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու լավագույն հայ և վրաց արհեստագործներին, որոնց աշխատանքները տարին մեկ անգամ են ցուցադրվում հենց այստեղ։ Այս տարի մեր հյուրերը վրացի արհեստագործներն են, ինչպես նաև նախատեսում ենք հայ-վրացական ազգային հագուստի ցուցադրություն։
📌 Բոլոր այն վարպետներին, ովքեր դեռ չեն հասցրել գրանցվել, հիշեցնում ենք․ գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է։
Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք.
🔹 Ստեղծել մեծ հետաքրքրություն դեպի հայկական ազգային արվեստը և հայ արտադրողը
🔹 Վերակենդանացնել հետաքրքրությունը դեպի ազգային տարազն ու ձեռագործ արվեստը, ձևավորել մշակութային միություններ և զբոսաշրջիկին ուղղորդել դեպի հայ վարպետի արվեստանոց
Այս ցուցահանդեսը մեր երկրորդ խոշոր նախաձեռնության՝ Union of Artisans-ի կարևորագույն դրսևորումն է։ Մենք հպարտ ենք, որ ձևավորել ենք միություն, որտեղ համախմբված են Հայաստանի լավագույն վարպետները։
Մեր ամենահեղինակավոր, ամենահին և ամենահաջողված ցուցահանդեսը մնում է հենց My Handmade Armenia-ն։ Այն ստեղծվել է Սմիթսոնյան ինստիտուտի հետ համագործակցությամբ և շարունակում է իր կյանքը՝ շնորհիվ «Տերյան մշակութային կենտրոն»-ի, նրա ստեղծած Union of Artisans-ի և բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են ու չեն դադարում ստեղծել հրաշքներ։
Սիրով սպասում ենք ձեզ՝ կիսվելու այս հրաշալի ստեղծագործական մթնոլորտով։