19/11/2024
Լոբու սիրահարներ, հավաքվեք, լոբու գովքով ենք զբաղվելու )))
✅ Լոբին ոչ միայն համեղ է, այլ նաև` անչափ սննդարար, համաձայն եք, չէ՞)
✅ Հարուստ է սպիտակուցով (բուսակերների #1 սպիտակուցի աղբյուրներից մեկն է) )
✅ Հագեցած է բուսական մանրաթելերով
✅ Հագեցած է վիտամիններով, ինչպիսիք են` երկաթը, մագնեզիումը և B վիտամինները ⚡
🍀 Իսկ ինչու՞ է կարևոր օգտագործել օրգանական լոբի:
👉 Չի պարունակում վնասակար քիմիական նյութեր. զերծ է սինթետիկ թունաքիմիկատներից և սնուցիչներից:
👉 Ավելի շատ սննդանյութեր. Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանական լոբիները ավելի բարձր հակաօքսիդանտներ ունեն իրենց մեջ: Ավելին կարող եք կարդալ այստեղ՝ https://www.mdpi.com/2223-7747/12/1/183
👉 Էկոլոգիապես մաքուր՝ պաշտպանելով հողը, ջուրը և կենսաբազմազանությունը 🌍
💡 Հետաքրքիր փաստ. լոբու կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել վատ խոլեստերինը, կարգավորել արյան շաքարը և ավելի երկար հագեցվածության զգացում ունենալ:
Եվ վերջում`
👩🌾 Փորձեք լոբին հնարավորինս տեղացի ֆերմերներից ձեռք բերել, քանի որ Հայաստանում շատ մեծ քանակի վատ որակի՝ (գենետիկորեն ձևափոխված և այլն) լոբի է ներկրվում:
🍲 Փորձեք լոբին ավելացնել նաև ձեր սիրած ապուրներին, աղցաններին կամ շոգեխաշած սննդին:
✨Ընտրեք օրգանական լոբի ավելի առողջ մարմին և երջանիկ մոլորակ ունենալու համար:
💌 Մեր համայքնում աճեցրած օրգանիկ լոբին (առանց որևէ թունաքիմիկատի և քիմիական սնուցիչների աճեցված) ձեռք բերելու համար կարող եք գրել նամակ կամ զանգահարել
055 32 87 57:
#օրգանիկ #օրգանիկգյուղատնտեսություն #օրգանիկսնունդ