Anush Kitchen

Anush Kitchen Համեղ խոհանոց Անուշի հետ ❤️❤️❤️

08/09/2026

Արևի եւ լեռների երկիր, Հայաստանս 🇦🇲🫶❤️

07/09/2026

Լցոնած Սմբուկ (Գառան երախ) եմ պատրաստելու տապակած սմբուկով։ Տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են պատրաստում։ Ես սիրում եմ այս տարբերակը ❤️

Բաղադրիչներ`
• աղացած միս 500֊700 գ
• 5֊6 սմբուկ
• 2֊3 գլուխ սոխ
• լոլիկ հյութով
• կարմիր և սև պղպեղ
• աղ
• սխտորի փոշի
• ձեթ
• մաղադանոս, համեմ

#Մառանիկ #աղ #սևպղպեղ #կարմիր պղպեղ #գառնիյարախ հայկական Armenian garniyarax Maranik

06/09/2026

Գաթա֊Փախլավա անչափ համեղ ու հայկական Сатине Парсаданян -իս հետ ❤️🇦🇲

Բաղադրիչներ
Խմորի համար
• ալյուր 700֊750 գ
• կարագ 360 գ
• 2 ձու
• թթվասեր 350 մլ
• սոդա 1 թ.գ.
• աղ
• վանիլին
Հունցել խմոր, թողնել հանգստանա 30 րոպե, բաժանել 2 գնդի։

Միջուկ֊խորիզի համար
• ընկույզ 400 գ
• շաքարավազ 300 գ
• վանիլին
• կարագ 300 գ
• ալյուր 250 գ
• դարչին, մեխակ (ըստ ցանկության)
Խմորը բացել ուղղանկյունի, վրան քսել խորիզ, փաթաթել, թեթևակի գրտնակել, ձևավոր դանակով կտրատել, վրան քսել ձվի դեղնուց։
Թխել 200°֊ում 25 րոպե, վրան ծորացնել առատորեն մեղր։

Гата-Пахлава — невероятно вкусная и по-настоящему армянская ❤️🇦🇲

Ингредиенты

Для теста:
• мука — 700–750 г
• сливочное масло — 360 г
• яйца — 2 шт.
• сметана — 350 мл
• сода — 1 ч. л.
• соль
• ванилин

Замесить тесто, оставить отдохнуть на 30 минут, затем разделить на 2 части.

Для начинки — хориза:
• грецкие орехи — 400 г
• сахар — 300 г
• ванилин
• сливочное масло — 300 г
• мука — 250 г
• корица, гвоздика — по желанию

Раскатать тесто в прямоугольник, равномерно распределить хориз, свернуть в рулет и слегка раскатать. Нарезать фигурным ножом, сверху смазать яичным желтком.

Выпекать при 200°C около 25 минут.

Готовую гату-пахлаву щедро полить мёдом. 🍯❤️

Получается невероятно ароматно, нежно и очень вкусно — настоящий вкус Армении! 🇦🇲✨

Send a message to learn more

03/09/2026

Գեղեցիկ ու յուրահատուկ մատուցում ❤️

03/09/2026

Գաթաների թագուհին❤️

02/09/2026

Ռատատույ պատրաստե՞լ եք։ Ֆրանսիական այս շա՜տ համեղ ուտեստը շատերը ճանաչում են հայտնի մուլտֆիլմի շնորհիվ։ Առաջարկում ենք պատրաստել և ևս մեկ անգամ դիտել սիրված մուլտֆիլմը 🐀❤️

Բաղադրիչներ
Բանջարեղենը
• 2 սմբուկ
• 2 դդմիկ
• 6 լոլիկ
• 2 գլուխ կարմիր սոխ
• 1 գունավոր պղպեղ (դեղին, կանաչ կամ կարմիր)

Սոուսի համար
• ձեթ 2 ճ.գ.
• 1 գլուխ սոխ, մանր կտրատած
• 1 կարմիր պղպեղ, մանր կտրատած
• սխտոր 5 պճեղ ճզմած
• աղ, սև պղպեղ
• օրեգանո ¼ թ.գ.
• չորացրած ծիտրոն ¼ թ.գ.
• լոլիկի խյուս 700 գ
• թարմ ռեհան, կտրատած

Վրան լցնելու համար համեմված ձեթ
• ձեթ 5 ճ.գ.
• թարմ ռեհան, կտրատած
• թարմ մաղադանոս, կտրատած
• չորացրած ծիտրոն 1 թ.գ. կամ թարմ ծիտրոն
• սխտոր 3 պճեղ, ճզմած
• աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը
Բանջարեղենը կլոր ու շատ բարակ կտրատել (ընտրեք միևնույն տրամագծով բանջարեղեն, ավելի գեղեցիկ կստացվի), դնել մի կողմ։ Պատրաստել սոուսը, ջեռոցամանի մեջ ձեթով տապակել սոխը և պղպեղը, ավելացնել սխտորը, խառնել, ավելացնել աղն ու սև պղպեղը, օրեգանոն և ծիտրոնը։ Ավելացնել լոլիկի խյուսը, եփել ևս 10 րոպե։ Վերջում ավելացնել ռեհանը։ Վերցնել կրակի վրայից, վրան շրջանաձև, հերթականությամբ դասավորել սմբուկը, դդմիկը, լոլիկը, սոխն ու պղպեղը։ Համեմել աղով և սև պղպեղով, վրան լցնել վերջին բաղադրիչները համեմված ձեթը։ Ծածկել փայլաթիթեղով, ուղարկ�

31/08/2026

Թխելու եմ շքեղ տարտ պաննա֊կոտա։ Ովքեր սիրում են վառ, թեթև և չափավոր քաղցր աղանդեր, ուրեմն պահպանեք բաղադրատոմսը ❤️

Բաղադրիչներ
Տարտի համար
• ալյուր 2 բաժակ
• շաքարավազ ¼ բաժակ
• սառը կարագ 120 գ
• 1 ձվի դեղնուց
• սառը ջուր 60 մլ
Ալյուրը, շաքարավազն ու սառը կարագը տրորել, ավելացնել ձվի դեղնուցն ու սառը ջուրը, հունցել խմոր, ծածկել սննդի տոպրակով, դնել սառի 30 րոպե։ Կաղապարի մեջ փռել, ծակծկել, յուղաթուղթ դնել, վրան լցնել ծանրություն, թխել 200°֊ում 15 րոպե, հեռացնել յուղաթուղթը, կարմրացնել ևս 15 րոպե։

Պաննա֊կոտայի համար
• սերուցք 400 մլ
• շաքարավազ ⅓ բաժակ
• վանիլին
• դոնդող 15 գ + սառը ջուր
Տաքացնել սերուցքը, ավելացնել շաքարավազն ու վանիլինը, ապա դոնդողը, խառնել, լցնել տարտի վրա, դնել սառչի 1 ժամ։

Դոնդողի համար
• ջուր 1 բաժակ
• շաքարավազ 2 ճ.գ.
• սննդի ներկ
• դոնդող 10 գ + սառը ջուր
Օշարակը տաքացնել, ավելացնել սննդի ներկն ու թրջած դոնդողը, խառնել, լցնել սերուցքով շերտի վրա, սառեցնել ևս 30 րոպե։

Այլ`
• հատապտուղներ, միրգ
• անանուխի տերևներ

#Մառանիկ

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Anush Kitchen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Anush Kitchen:

Shortcuts

Share