31/03/2026
Սիրելի՛ իմ մարդիկ… 💔
Այս տողերը գրելը ինձ համար ամենածանրներից է…
«Ֆորտունա» խանութ-սրահը փակվում է։
Երբ տարիներ առաջ ես ստեղծում էի «Ֆորտունան», դա պարզապես բիզնես չէր… դա իմ սիրտն էր, իմ երազանքը, իմ կյանքի մի մասնիկը։ Բայց այդ ամենը իրական դարձավ միայն ձեր շնորհիվ։ Դուք դարձաք իմ ուժը, իմ ոգեշնչումը, իմ ամեն օրվա սպասումը ✨
Այս տարիների ընթացքում «Ֆորտունան» պարզապես խանութ չէր… այն դարձավ ճաշակի մշակույթ, ոճի լեզու։ Մենք միասին փոքր, բայց վստահ քայլերով փոխեցինք ընկալումները, բերեցինք նոր շունչ ու համարձակություն՝ գեղեցիկը տեսնելու և ընտրելու մեջ։ Եվ եթե այսօր Հայաստանում ճաշակի հանդեպ պահանջը ավելի բարձր է, ապա ես հպարտ եմ, որ «Ֆորտունան» իր զգալի ներդրումն ունեցավ այդ ճանապարհին 💚
Յուրաքանչյուր դուռ բացելու պահ, յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր «շնորհակալություն» ինձ համար անգին էր։ Դուք ոչ թե պարզապես հաճախորդներ էիք, այլ ընտանիք… իմ մեծ ու հարազատ ընտանիքը 🤍
Այսօր ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին։ Ձեր վստահության, սիրո ու ջերմության համար։ Դուք եք «Ֆորտունայի» հոգին ✨
Հնարավոր է փակվում է մի դուռ, բայց ձեր հետ կիսած հիշողությունները կմնան իմ սրտում ընդմիշտ…
Սա վերջ չէ… սա պարզապես մի «մինչ նորից կհանդիպենք» է 🕊️
Սիրով ու երախտագիտությամբ՝
Նարինե Դավթյան