R&G ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 10 տարուց ավելի, և այդ ընթացքում, զարգացնելով գործունեությունն ու բազմապատկելով ապրանքատեսականին, մեծ փորձ է ձեռք բերել կահույքի արտադրության, ներմուծման և վաճառքի գործում:
Ընկերությունը, հետևելով կահույքի շուկայի ու կահույքի նորաձևության տենդենցներին, մշտապես թարմացնում է իր տեսականին, գործընկերների աշխարհագրությունը, ինչպես նաև՝ բարելավում սեփա
կան արտադրության տեխնոլոգիաները:
R&G և S&G կահույքի սրահներում առկա կահույքը հայաստանյան շուկայի գրեթե բոլոր սպառողների համար է՝ կահույք ցանկացած ճաշակի, սոցիալական խմբի, տարիքի ու հետաքրքրությունների հաճախորդների համար.
- խոհանոցային կահույք,
- հյուրասենյակի կահույք,
- ննջասենյակի կահույք,
- մանկական կահույք,
- գրասենյակային կահույք,
- ամառանոցային կահույք:
Իսկ R&G արտադրամասում կարելի է պատվիրել վերոհիշյալ տեսականուց ցանկացած հումքով՝
-փայտ, -
ՄԴՖ
-լամինատ:
Մեր սկզբունքն է՝ օգտագործել բարձրորակ ու էկոլոգիապես մաքուր հումք:
Կահույքի պատվերները ներառում են հետևյալ փուլերը՝
-նախնական հաշվարկ,
-չափագրում,
-դիզայն ու նախագծում,
-հավաքում
-առաքում և տեղադրում:
Հասցե՝
«R&G» սրահ, Մայրաքաղաքային 234, ք. Երևան