Nor-Shen

Nor-Shen Ողջույն, Դիլիջանում համով և տնական ուտելիք ու քաղցրավենիք ճաշակելու համար կարող եք դիմել մեզ։

Մայրս մեզ մենակ էր մեծացնում հայրիկի զոհվելուց հետո։ Տարբեր տեղերում աշխատում էր, որպեսզի մեզ համար ուտելիք ու հագուստ գ...
04/06/2026

Մայրս մեզ մենակ էր մեծացնում հայրիկի զոհվելուց հետո։ Տարբեր տեղերում աշխատում էր, որպեսզի մեզ համար ուտելիք ու հագուստ գներ։ Մեր կրթության համար վճարելու մասին անգամ խոսք չէր կարող լինել։ Դասերից հետո արտաժամյա պարապմունքների հնարավորություն բոլորը չունեին, հատկապես՝ մենք։ Գումարը հազիվ հերիքում էր առաջին անհրաժեշտության կարիքներին։

Երիտասարդ տարիքում այրիացած կնոջ համար քիչ գումարը խոչընդոտ չդարձավ։ Նա նպատակ էր դրել իր երեխաներին բարձրագույն կրթություն տալ, որպեսզի կյանքում մի կտոր հաց ունենան։

Պապիկը կով էր պահում։ Հիշում եմ՝ սև կովն ամենաշատ կաթն էր տալիս։ Մենք մեր փոքրիկ մատներով քորում էինք կովին, մինչ պապիկը կթում էր։ Մայրս կաթը տուն էր բերում ու մեզ հորդորում, որ արագ մերենք, պանիր սարքենք, քանի որ ինքը հաճախ ուշանում էր աշխատանքից։ Ընդամենը ութ-ինը տարեկան երեխաներ էինք, բայց արդեն գիտեինք պանիր պատրաստելու ձևն ու ճիշտ պահը, որպեսզի կաթը չսառչի։

Իսկ այդ պանիրը մայրս տանում էր այն ուսուցիչներին, ովքեր մեզ հետ արտաժամյա պարապում էին։ Բոլորը գոհ էին նրա պատրաստած պանրից, որովհետև մայրս արդար էր ամեն հարցում։ Նա երբեք կաթի սերը չէր հավաքում, այլ թողնում էր, որ յուղը մնա պանրի վրա։

Հենց այդ արդարությամբ էլ կարողացավ մեզ երեքիս բարձրագույն կրթություն տալ։

Դպրոցն ավարտելուց հետո ես այլևս երբեք պանիր չեմ պատրաստել։ Բայց վերջերս անբացատրելի կարոտ զգացի նոր պատրաստված պանրի հոտի հանդեպ։ Սկսեցի տարբեր տեղերից կաթ գնել՝ փորձելով գտնել այն կաթը, որից կստացվի իմ մանկության նույն՝ արդար պանիրը։

Դեռ չեմ գտել մորս արդարությունը ոչ մի կաթ վաճառողի մոտ, բայց վերհիշել եմ պանիր պատրաստելու բոլոր նրբությունները։ Կստանա՞մ արդյոք իմ մանկության նույն համն ու հոտը, թե՞ ոչ՝ չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ. կփորձեմ պանիր պատրաստելու իմ յուրաքանչյուր գործողության մեջ լինել նույնքան արդար, որքան մայրս էր։

Գուցե պանրի համը չգտնեմ, բայց եթե կարողանամ գտնել մորս ազնվությամբ մեկին, ապա կիմանամ, որ մանկությունս ոչ մի տեղ չի կորել։ Այն պարզապես թաքնվել էր նոր պատրաստված պանրի բույրի մեջ, պապիկի կթած կաթի մեջ, մորս հոգնած ձեռքերի մեջ ու այն սիրո մեջ, որով նա մեզ մեծացրեց։

Եվ գուցե հենց այդ ժամանակ հասկանամ, որ իմ կյանքի ամենահամեղ պանիրը ոչ թե կաթից էր պատրաստված, այլ մորս արդարությունից։

03/06/2026

Ձեր ջուրը որտեղի՞ց է գալիս։
Մերը անտառների ջուր է` մաքուր, սառը և երբեք չի կտրվում։

#նորշեն #մերգյուղը #եկգյուղ #գյուղականտուրիզմ #վրանայինհանգիստ

ի՞նչ է պակասում սեղանից։
03/06/2026

ի՞նչ է պակասում սեղանից։

Ճանաչեցի՞ք գյուղը։ Իսկ գիտե՞ք գյուղի որ մասից է նկարված նկարը։
31/05/2026

Ճանաչեցի՞ք գյուղը։
Իսկ գիտե՞ք գյուղի որ մասից է նկարված նկարը։

27/05/2026

Թագավորական ուտելիք մեր Նորշենում։
Եթե ցանկանաս ծառի տակ կրակի վրա եփած խաշել ուտել, գիտես ում զանգել ` 093046904։

26/05/2026

Մորքուրենց բերել եմ գյուղ։

Զգացի՞ք տարբերությունը։ #գյուղականտուրիզմ  #վրանայինհանգիստ  #մերգյուղը  #Մարգահովիտ
24/05/2026

Զգացի՞ք տարբերությունը։

#գյուղականտուրիզմ #վրանայինհանգիստ #մերգյուղը #Մարգահովիտ

18/05/2026

Բարի լույս Նորշենից։
Նորշենի սարերում շատ վարդ կար ու մանուշակ, բայց գինարբուկ չեմ տեսել։
Վարդերը գույնզգույն էին, ես սպիտակն էի սիրում ու մուգ մանուշակագույնը։
Եթե դրանցից հանդիպի ինձ, հաստատ մեր այգում կդնեմ։

Ինչքան հաճելի էր ստանալ այս նամակը ու ծանոթանալ այն մարդու հետ, ով ժամանակին ապրել է այս տանը, չնայած տունը վաճառել են մ...
14/05/2026

Ինչքան հաճելի էր ստանալ այս նամակը ու ծանոթանալ այն մարդու հետ, ով ժամանակին ապրել է այս տանը, չնայած տունը վաճառել են մի քանի անգամ։

tour

14/05/2026

Եթե սիրուն ծառեր ունեք, կարող եք գալ ու տնկել մեր այգում։

Address

Getapnya
Dilijan

Telephone

+37493046904

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nor-Shen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share