08/09/2026
Կոնդը վերակառուցելու փոխարեն՝ նախ պետք էր հասկանալ այն։
Մի քանի տարի առաջ Կոնդ թաղամասի համար իրականացրած մրցութային նախագծում մեր առաջին քայլը նախագծումը չէր։
Մենք սկսեցինք ուսումնասիրությունից եւ տվյալների հավաքագրումից (data collection):
Շենք առ շենք, փողոց առ փողոց, բակ առ բակ ուսումնասիրեցինք թաղամասը՝ դրա կառուցվածքը, շենքերի վիճակը, գործառնական նշանակությունը, հարկայնությունը, օգտագործված և լքված տարածքները։
Հավաքագրված տվյալները վերածեցինք թեմատիկ քարտեզների՝ Կոնդը դիտարկելով որպես մեկ ամբողջական քաղաքային համակարգ։
Այս ուսումնասիրությունը մեզ թույլ տվեց հասկանալ՝
ինչն է անհրաժեշտ պահպանել,
որտեղ է հնարավոր միջամտել,
և ինչպես կարող է թաղամասը զարգանալ՝ առանց կորցնելու իր ինքնությունը։
Մեր առաջարկը հիմնված էր մեկ սկզբունքի վրա՝ պահպանումը և զարգացումը չպետք է լինեն հակադիր։
Մենք Կոնդը դիտարկեցինք որպես ապրող քաղաքային միջավայր, որտեղ պատմական շերտը կարող է շարունակվել նոր շերտերի միջոցով։
Այդ մոտեցմամբ մշակեցինք նոր զոնավորման և տարածական կազմակերպման առաջարկներ, ինչպես նաև պահպանման և վերաօգտագործման ուղեցույցներ։
For us, preservation is not about freezing a place in time.
It is about giving its identity a future.
Ռուզաննա Մկրտչյան
Լուսինե Մարտիրոսյան