TMM - Teach Me More

TMM - Teach Me More TMM -Teaching and Development, Rehabilitation Centre
🧩TMMSoft
🏊‍♂️Aquatic Therapy
☎️094420133
📍Manandyan 25/2
📍Artashisyan 16/1

Այսօր էլի հաղթանակի ,  կարևոր ու հպարտության օր էր մեր TMM ում💙Մեր աշխատակից Անժելան գերազանց արդյունքով՝ 100/100 գնահատ...
20/05/2026

Այսօր էլի հաղթանակի , կարևոր ու հպարտության օր էր մեր TMM ում💙

Մեր աշխատակից Անժելան գերազանց արդյունքով՝ 100/100 գնահատականով, պաշտպանեց իր թեզը՝
թեմայով։

Թեզի պաշտպանությունը տեղի ունեցավ Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ -ում։

Հատուկ հպարտություն է մեզ համար, որ Անժելան իր պրակտիկան անցել է հենց TMM-ում և իհարկե աշխատում է մեզ հետ՝ որպես ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մարզիչ և հիդրոթերապիստ 💧

Անչափ ուրախ ենք ու հպարտ, որ մեր մասնագետները ոչ միայն սիրով ու նվիրումով աշխատում են երեխաների հետ, այլև շարունակաբար զարգանում, սովորում ու փայլում իրենց մասնագիտության մեջ ✨

Սա ևս մեկ ապացույց է, որ գիտելիքը, սերն ու նվիրվածությունը միասին մեծ արդյունքներ են ստեղծում 🤍
Շնորհավոր 💐

19/05/2026

🇦🇲🇺🇸
Այս գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի է կոչվել TMM-ի և WWA ( Walking With Alex) Foundation-ի համագործակցության՝ մեր հովանավորների մեծ աջակցության ու բարության շնորհիվ։

Անչափ շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով հավատում է մեր առաքելությանը և իր ներդրումն ունի այս երեխաների կյանքի փոփոխության ճանապարհին ✨
Դուք նրանց տալիս եք զարգանալու, ուժեղանալու նոր հնարավորություն 💛

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն 2 րդ ամիսն է ու մեր համատեղ բարեգործական ծրագիրը շարունակվում է , երեխաները շարունակում են իրենց թերապիաները TMM ում ՝ յուրաքանչյուրը 2 մասնագետի ամբողջական ծառայություն ։
Սա սիրով, հոգատարությամբ ու մեծ հավատով կառուցվող ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր փոքր քայլ վերածվում է մեծ հաղթանակի։

16/05/2026

Ծնողի թույլտվությամբ ներկայացնում ենք փոքրիկ մի հատված TMM-ի էրգոթերապիայի հաջողություններից։ ✨

Ամեն փոքր քայլ, ամեն նոր ձեռքբերում մեզ համար մեծ հաղթանակ է։
Էրգոթերապիան օգնում է երեխաներին զարգացնել ինքնուրույնությունը, ուշադրությունը, շարժողական հմտություններն ու առօրյա կյանքի կարևոր կարողությունները։

Երբ տեսնում ենք նրանց առաջընթացը, ավելի ենք համոզվում, որ սիրով, համբերությամբ ու ճիշտ աշխատանքի շնորհիվ հնարավոր է բացել յուրաքանչյուր երեխայի ներաշխարհի ամենագեղեցիկ դռները։ 💙

13/05/2026

Արդեն երրորդ ամիսն է, ինչ TMM Center-ում շարունակվում է մեր ջրային թերապիայի բարեգործական ծրագիրը՝ նախատեսված առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։

Ծրագրին մասնակցելու հնարավորությունը 90 երեխայի համար է 6 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ամիս ընդգրկելով 15 երեխայի։

Ամեն տարի TMM Center-ը նախաձեռնում և իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր՝ մեր երեխաների զարգացմանը, առաջընթացին և կյանքի որակի բարելավմանը նպաստելու համար։

Սրտանց շնորհակալ ենք բոլոր ծնողներին՝ վստահության, աջակցության և այն բանի համար, որ մեզ թույլ են տալիս կիսվել այս կարևոր ու հուզիչ պահերով։

Ծրագիրն իրականացվում է Նարեկի մամայի և պապայի՝ TMM Center-ի հիմնադիրների կողմից ամենայն սիրով, նվիրումով և մեծ պատասխանատվությամբ։

12/05/2026

Այսօր լավագույն ու ամենահիասքանչ օրերից մեկն էր։ TMM կենտրոնի տնօրենը՝ Լենա Հարությունյանը, հրավիրված էր շատ սիրելի 190 դպրոց, որտեղ ավագ դասարանների աշակերտների հետ միասին ընկեր Հակոբյանը կազմակերպել էր բաց դաս՝ «Աուտիզմը որպես սպեկտրի խանգարում» թեմայով։

Չեք պատկերացնի, թե ինչ հրաշալի ու բովանդակալից բաց դաս էր՝ լի կարևոր ինֆորմացիայով, իրազեկմամբ ու մարդկային ջերմությամբ,- ասում է Լենան ։ Իսկ ինձ համար այս ամենը կրկնակի հուզիչ էր, որովհետև հրավիրված էի մի վայր, որտեղ տարիներ առաջ ինքս եմ դասավանդել և ունեմ շատ խոր ու գեղեցիկ հիշողություններ։

Անչափ ուրախ եմ, որ նման բաց դասերը կազմակերպվում են ավելի հաճախ, և ես էլ դառնում եմ այդ կարևոր գործընթացի մի մասնիկը։ Ի դեպ, այս դասարանի հետ արդեն 3-րդ հանդիպումն է, և ամեն անգամ ավելի եմ համոզվում, թե որքան հետաքրքրված ու գիտակից երիտասարդներ ունենք։

Ուրախ եմ, հպարտ ու շնորհակալ՝ ընկեր Հակոբյանին, աշակերտական թիմին, ծնողներին և բոլոր ուսուցիչներին այս կարևոր նախաձեռնության համար։

ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ 🥰

07/05/2026


Պատմություն 11
Ես Անժելան եմ՝ մի Աստվածային հրաշք բալիկի մայր։ Ունեմ նաև երկու ակտիվ ձագուկներ, բայց այս պահին խոսքս միայն իմ հրաշք Դավիդի մասին է։
Աստված ի սկզբանե իմ մեջ ուժ է դրել ու մի մեծ սեր, որպեսզի հենց ես լինեմ նրա մայրը։ Տղաս՝ Դավս, մինչև երկու տարեկան բառեր էր ասում, հետո հանկարծ դադարեց խոսել։ Շատ լուռ դարձավ, և դա ինձ սկսեց անհանգստացնել։
Բժիշկները խորհուրդ տվեցին ստուգել լսողությունը։ Ստուգեցինք, գրեցին, որ լսողության հետ խնդիր չկա, և անմիջապես կենտրոնացան աուտիստիկ սիմպտոմատիկայի վրա։ Այդպես սկսվեց մեր երկար ճանապարհը՝ հազար լոգոպեդ, հոգեբան, հարյուրավոր բժիշկներ ու տարբեր մասնագետներ… 3-ից մինչև 6.5 տարեկան մենք անցանք այդ ամենի միջով, բայց ոչ մի արդյունք չկար։
Մի օր, կարծես, աղոթքներս հասան Աստծուն։ Մի արտասահմանցի ԼՕՌ բժիշկ էր եկել, և մենք որոշեցինք գնալ նրա մոտ։ Պարզվեց՝ այսքան տարիներ տղայիս ականջներում հեղուկ է կուտակված եղել, նաև մեծ ադենոիդներ ուներ, որոնք նույնպես ազդել էին խոսքի վրա։
Վիրահատեցինք 7 տարեկանում։ Սկզբում փոփոխություն չկար, բայց հիմա՝ 7.5 տարեկանում, արդեն բառեր է ասում, նույնիսկ փորձում է կրկնել։
Աստված զորեղ է։ Հավատացեք՝ մի օր հաստատ մի դուռ կբացվի ձեր առաջ։ Թե ինչ հոգեվիճակում եմ ես եղել այս տարիների ընթացքում, գիտի միայն Աստված… և Նա ինձ անպատասխան չթողեց։
Հավատքը ամենամեծ ուժն է։
Ես երբեք չեմ չարացել, չեմ նախանձել՝ մտածելով, թե ինչու իմ երեխան այսպիսին է, իսկ ուրիշինը՝ ոչ։ Այս ամենը Աստծո շնորհիվ է, և ինչու չէ՝ նաև իմ մեջ դրված անսահման սիրո։
Հաճախ գրկեք ձեր առանձնահատկություն ունեցող բալիկին։ Նա ամենաշատը ձեր կարիքն ունի։ Ամեն օր մի մոռացեք ասել, թե որքան շատ եք սիրում նրան, և թե որքան երջանիկ եք, որ Աստված հենց ձեզ է ընտրել որպես նրա մայր։ 🥰

👏 Պատմության մեջ անունները փոխված չեն 🤍

TMM-ում այսօր հյուր էին 190 դպրոցի աշակերտները՝ ծանոթանալու մեր աշխատանքին  ու մեր աշխարհին 🤍Շնորհակալություն կազմակերպմ...
06/05/2026

TMM-ում այսօր հյուր էին 190 դպրոցի աշակերտները՝ ծանոթանալու մեր աշխատանքին ու մեր աշխարհին 🤍
Շնորհակալություն կազմակերպման համար 🤍

05/05/2026

Նայեք մինչև վերջ ու կիսեք մեզ հետ մեր TMM ի ու Նարեկի ընտանիքի երջանկությունը 🤍
Աշխատանքի մեջ Նարեկը ժեստային սխալներ է անում , խնդրում ենք սուր չդատել, այսքան է դեռ կարողանում 😊
👉🏿Ուզում ենք ներկայացնել ձեզ Նարեկի երաժշտաթերապիայից մի քանի ամիս առաջ և հետո տարբերությունը, որ տեսնեք, թե որքան մեծ փոփոխություն է եղել այս ընթացքում։

Երաժշտաթերապիան օգնում է աուտիզմ ունեցող երեխաների մոտ ձևավորել ռիթմի զգացողություն, տակտի ընկալում, զարգացնել երաժշտական ունակությունները, ինչպես նաև նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հուզական արտահայտմանը։

Այս պրոցեսը պարզապես երաժշտություն լսելը չէ․ սա նուրբ, զգայուն աշխատանք է, որտեղ յուրաքանչյուր ձայն, յուրաքանչյուր ռիթմ փոքր քայլ է , բայց կարևոր ձեռքբերում։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ճիշտ մոտեցման և սիրով կատարված աշխատանքի դեպքում փոփոխությունները անխուսափելի են 🤍
TMM՝ ԴՈՒ ՀՐԱՇՔ ԵՍ🥰
Lena Harutyunyan

Address

Մանանդյան 25/2, , Արտաշիսյան 16/1
Yerevan
0039

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TMM - Teach Me More posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share