31/01/2023
Project Name: A. Sevan
Type: Restaurant
Category: Architecture
Status: Concept
Location: Armenia | Gegharkunik | Sevan
Area: 800sqm
◾️A. Sevan ռեստորանը կոնցեպտուալ նախագիծ է՝ տեղակայված Սևանի ափին՝ Սևանի ազգային պարկի հարևանությամբ։ Հողատարածքը ունի նեղ երկար ուրվագիծ, որի մի ծայրում տեղադրված է շինությունը։ Գոյություն ունեն մի շարք սահմանափակումներ կապված ազգային պարկի տարածքում և հարևանությամբ նախագծեր իրականացնելու համար, որոնք ևս թելադրող են եղել շինության դիրքի և չափերի համար։
◾️Կոնցեպտի հիմանական խնդիրը այն է եղել, որ շինությունը չպետք է սահմափակի մարդկանց շարժը դեպի լիճ և յուրաքանչյուրը առանց խոչընդոտ մոտենա ափամերձ հատվածին։
◾️Այս խնդրի լուծման համար առաջարկել ենք շինությունը կանգնացնել ոտքերի վրա, միայն մի փոքր մասում թողնելով ապակեպատ հատված, որտեղից պետք է կազմակերպվեր ռեստորանի մուտքը։ Քանի որ այն ամբողջությամբ իրակնացվելու էր վիտրաժներով, վիզուալ չէր խանգարում փողոցի կողմից ընկալելու լճի գեղեցկությունը։
◾️Շինությունը բաղկացած էր 2 մասից՝ ռեստորան և դիտահարթակ։ Ռեստորանը լինելու էր բոլոր կողմերից ապակեպատ, իսկ դեպի լիճ նայող հատվածում նախատեսվում է բացօթյա տերասա։ Դիտահարթակը իրականացվելու էր հենց ջրի մեջ, բոլոր կողմերից բաց։ Դիտահարթակ մոտեցումը իրականցվում էր շենքի կողային մասից և մարդը կարող էր հասնել այնտեղ առանց ռեստորանի տարածք մուտք գործելու։
◾️Առաջարկվող կոնցեպտով փորձել ենք ստեղծել միջավայրին համահունչ շինություն մեծ պանորամիկ տեսարանով, միաժամանկ պահպանելով բոլոր սահմանափակումները լուծել առաջադրված խնդիրները։