22/09/2026
SECOND LIFE — LIVE WORKSHOP
Սեպտեմբերի 18–19-ը անցկացրինք SECOND LIFE-ի երկօրյա Live Workshop-ը՝ լի գաղափարներով, քննարկումներով, էսքիզներով ու փորձարկումներով։
21 մասնակից • 3 թիմ • 3 տարբեր համակարգ՝ 1-451, 111 և հարկերի բարձրացման մեթոդ
Հիմնվելով նախորդ հետազոտության ու դոկումենտացիայի վրա՝ թիմերը փորձեցին պատասխանել մեկ հիմնական հարցի՝ ինչպե՞ս տալ այս շենքերին երկրորդ կյանք։
Երկու օրերի ընթացքում գաղափարները վերածվեցին կոնցեպտների, էսքիզների և ձեռքով մշակված պլանշետների՝ մենթորներ Արտակ Կնյազյանի, Գարեգին Եղոյանի, Արմեն Հակոբջանյանի և Միրո Նազարյանի աջակցությամբ։
Այս փուլը դարձավ հետազոտությունից դեպի դիզայն անցնելու կարևոր քայլը՝ հավաքված ինֆորմացիան վերածելով հնարավոր միջամտությունների։
Սակայն գործընթացը դեռ շարունակվում է։
Վերջնական ներկայացումն ու գնահատումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին LFA-ում.
⸻
SECOND LIFE — LIVE WORKSHOP
On September 18–19, we held our two-day SECOND LIFE Live Workshop — two days of ideas, discussions, sketches, experiments and teamwork.
21 participants • 3 teams • 3 building systems: 1-451, 111 and the floor-raising construction method
Building on the research and documentation developed throughout SECOND LIFE, the teams explored one key question: how can we give these buildings a second life?
Over two days, ideas evolved into concepts, sketches and hand-made presentation boards, with guidance from our mentors Artak Knyazyan, Garegin Exoyan, Armen Hakobjanyan and Miro Nazaryan.
This workshop marked an important step from research to design — turning collected information into possible real interventions.
And the process continues.
Final presentations and critique will take place on September 25 at LFA.
Artak Knyazyan Nazarian Miro Armen Hakobjanyan Library for architecture [LFA]]