10/08/2018
Համայնքը բոլորինն է:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԾՐԱԳՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
1. Կրաուդսորսինգ-ծրագիր:
Փաստաթուղթը մտածված է որպես ճանապարհային քարտեզ, որը կարող է համայնքի ղեկավարության գործունեության համար հիմք դառնալ հետևյալ ոլորտներում`
a. քաղաքաշինություն,
b. տրանսպորտ,
c. էկոլոգիական քաղաքականություն,
d. բարեկարգում,
e. տեղական ինքնակառավարման կազմակերպում:
2. Քաղաքաշինություն:
Ներկայումս համայնքային, տեղական ինքնակառավարումը ձևական է, համայնքի ղեկավարության կողմից ընդամենը պատրանք է ստեղծվում համայնքի բնակիչների շահերին համապատասխան բնակավայրի ծրագրված զարգացման վերաբերյալ, իսկ փաստացի զարգացումը իրականացվում է /եթե, իհարկե այն կա / տարերային, հանպատրաստից որոշումների հիման վրա, որոնք ընդամենը սպասարկում են շինարարական բիզնեսը և որևէ կապ չունեն գործընթացների իրական կառավարման հետ: Պետք է անցում կատարել երկարատև ինդիկատիվ ծրագրմանը՝ տարածքային հատակագծման ու տարածքների կարգավորման գործունակ փաստաթղթերի հիման վրա: Հրաժարվել բնակավայրի՝ ի շահ ձեռնարկությունների գերշահույթներ ստանալու զարգացումից հօգուտ առավել հարմարավետ բնակելի միջավայրի ձևավորման, բնակիչների և ներդրողների շահերի ներդաշնակեցման: Հրաժարվել ծրագրերի ու նախագծերի համաձայնեցումների համակարգից և անցնել քաղաքաշինական գործունեության իրավական կարգավորմանը՝ նախօրոք որոշված խաղի կանոնների հիման վրա: Դա կհանգեցնի գործընթացների թափանցիկության և բնակավայրերի ներդրումային գրավչության ավելացմանը, բնակավայրերի զարգացման վերաբերյալ որոշումների ընդունման հարցերում բնակիչների դերի բարձրացմանը:
2. Տեղեկատվական կենտրոն:
Բարձրացնել քաղաքաշինական քաղաքականության թափանցիկությունը և ստեղծել քաղաքաշինական քաղաքականության տեղեկատվական ապահովման բաց համակարգ: Քաղաքաշինական գործունեության հանրային տեղեկատվական կենտրոնի ստեղծում, որը կպարունակի բնակավայրի ռազմավարական զարգացման մաստեր-պլանի մասին տեղեկատվությունը, գլխավոր հատակագծի, տարածքների հատակագծման նախագծերի, հողօգտագործման և կառուցապատման կանոնների, իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին մշտապես թարմացվող տեղեկատվություն՝ իրականացվող ծրագրերի նկատմամբ հասարակական հսկողություն իրականացնելու համար: Տեղեկատվություն համայնքի վարչակազմի կողմից ծրագրվող խոշոր քաղաքաշինական նախաձեռնությունների մասին՝ դրանց հասարակական քննարկման նպատակով: Տեղեկատվություն բնակավայրի կառուցապատման պատմության մասին:
Հաղորդակցության հարթակ՝ քաղաքաշինական հարցերով հանրային և հասարակական լսումների, բանավեճերի, կլոր սեղանների կազմակերպման համար:
Հանրային համացանցային ռեսուրս՝ հետադարձ կապով, որը կպարունակի վերը նշված տեղեկատվությունը:
3. Մրցույթներ:
Համայնքի բյուջեի հաշվին կառուցվող օբյեկտների նախագծումը կազմակերպել միայն բաց ճարտարապետական մրցույթների միջոցով՝ Ճարտարապետների Միջազգային Միության ստանդարտներին համապատասխան: Մասնավոր կառուցապատողներին խրախուսել և խթանել, որպեսզի նրանք նույնպես իրականացնեն կառուցապատում վերը նշված մրցույթներով ընտրված նախագծերով:
5. Ծրագրում և իրավական կարգավորում:
Կոռուպցիոն ռիսկեր պարունակող դիրեկտիվ /համաձայնեցումներով/ կառավարման փոխարեն անցում ինդիկատիվ կառավարման /Ռազմավարական մաստեր-պլան, Գլխավոր հատակագիծ, Գոտևորման նախագիծ/ և իրավական կարգավորման /հողօգտագործման և կառուցապատման կանոններ, քաղաքաշինական ռեգլամենտներ/, ընդունվող որոշումների թափանցիկության մակարդակի բարձրացում:
6. Մաստեր-պլան:
Համայնքի /միջհամայնքային միավորման/ որպես բնակավայրի զարգացման նպատակային կանխատեսման ռազմավարական մաստեր-պլանի մշակում: Այն իր մեջ պարունակելու է զարգացման նպատակներին հասնելու համար թիրախների, խնդիրների, ռազմավարության, առաջնահերթությունների /հերթականության/ նկարագրությունները:
Բնակավայրի տարածական զարգացման նպատակների որոշումը՝
• Բնակավայրի, որպես ապրելու, ուսումնառության և աշխատանքի վայրի գրավչության ավելացումը,
• Մարդասիրական, մարդուն համամասշտաբ միջավայր,
• Տարածքների հասարակական ակտիվության բարձրացում /առաջին հերթին կենտրոնի և արվարձանային կենտրոնների/,
• Մասնավոր և հանրային տարածքների հստակ սահմանազատում,
• Հանրային տարածքների զարգացում,
• Հասարարական տրանսպորտի զարգացում,
• Հետիոտնի և հեծանվորդների համար հարմարավետ միջավայի ապահովում,
• Տարածքների բազմաֆունկցիոնալ զարգացում, որն իր մեջ կներառի բազմապիսի գործունեության տեսակներ:
Միջազգային սեմինար-մրցույթի կազմակերպում՝ մաստեր պլանի մշակման համար:
7. Գլխավոր հատակագիծ:
Գլխավոր հատակագիծը բնակավայրի տարածքային զարգացման փաստաթուղթ է, որը պարունակում է՝
• Համայնքի զարգացման պարամետրերը,
• Համայնքի վարչակազմի՝ սոցիալական, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների շինարարության ծրագիրը առաջիկա 5 տարվա համար, կապակցված բյուջետային ֆինանսավորման հնարավորությունների հետ /մաստեր-պլանի իրականացման առաջին քայլ/,
• Համայնքի վարչակազմի՝ սոցիալական, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների շինարարության միջնաժամկետ ծրագրերը,առաջիկա 10 տարվա համար, կապակցված սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների հետ /մաստեր-պլանի իրականացման երկրորդ քայլ/,
• Համայնքի վարչակազմի՝ բնակավայրի զարգացման ծրագրերը առաջիկա 20 տարվա համար, կապակցված սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների հետ /մաստեր-պլանի իրականացման երրորդ քայլ/:
8. Զարգացման ուղենիշի փոփոխում: Բազմաֆունկցիոնալ միջավայր, որը ներառում է բնակարանները, խանութները, սպասարկման հաստատությունները, փոքր ու ոչվնասակար արտադրությունները, այն նկատառմամբ, որ չլինեն մեռյալ ժամեր և մեռյալ գոտիներ, որոնցում կյանք լցված չլինի:
Խրախուսել ներդրողներին և ձեռնարկատերերին ծայրամասային և հետամնաց տարածքներում նոր աշխատատեղեր ստեղծելու գործում:
9. Ջենտրիֆիկացիա:
Վնասակար արտադրությունների և լոգիստիկ կենտրոնների տեղափոխումը բնակավայրի ծայրամասեր, նախկին տարածքների արժեքների վերագնահատում:
10. Խաղի կանոնների մշակում:
Քաղաքաշինական նախագծման տեղական նորմերի մշակում, որոնք առաջին հերթին ծառայելու են որպես կանոններ վարչակազմի համար և կիրառվելու են տարածքների տարանջատման և հատակագծման նախագծերի մշակման համար, քաղաքաշինական հատակագծման պարտադիր և խորհրդատվական տեղական նորմերի սահմանում:
• Հողօգտագործման և կառուցապատման հստակ և միանշանակ ըմբռնելի քաղաքաշինական կանոնակարգերի սահմանում՝ կառուցապատման սահմանների խիստ ամրագրումով:
Դրանք հիմք են դառնալու հողի սեփականատիրոջ համար, որոշելու՝ ինչ և ինչպես կառուցել:
• ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ:
Դադարեցնել առանց օրենքով նախատեսված հիմքերի սահմանային պարամետրերի խախտումներր թույլատրող որոշումների տրամադրման պրակտիկան:
• Քաղաքաշինական կանոնակարգերը վերանայել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և հրապարակայնորեն: Գոյություն ունեցող կանաչ գոտիների՝ որպես ընդհանուր օգտագործման տարածքների, ինչպես նաև որևէ շինարարության համար արգելված /բացի հանգստի համար նախատեսված/ լանդշաֆտային գոտիների հստակ ամրագրում:
11. Հատակագծման նախագծեր:
Հանրային և մասնավոր տարածքների հստակ տարանջատում, սահմանազատում: Տարածքների զարգացման պարամետրերի որոշում, ելնելով բնակիչների շահերից, համայնքային, մարզային և պետական նշանակության օբյեկտների տեղադրման գոտիների որոշմամբ:
• Տարածքների հատակագծման նախագծերի մշակման ժամանակ պետք է որոշկիացվի բնակիչների առանցքային դերը առաջադրանքի տրման և նախագծերի մշակման գործընթացում:
• Ոչ ոք ավելի մեծ փորձագետ չէ, քան մարդը, որն ապրում է տվյալ տարածքում:
• Պետք է մշակել բնակիչների, իշխանության ներկայացուցիչների և նախագծողների փոխգործակցության համակարգ:
12. Ժառանգություն:
Պահպանական գոտիներում շինարարական գործունեության կոռուպցիոն ռիսկեր պարունակող համաձայնեցումների պրակտիկայից հրաժարում: Հստակ և միանշանակ ընկալելի կանոնակարգերի սահմանում պահպանական գոտիների և տեսարժան վայրերի համար:
13. Հասարակական լսումներ:
Հասարակական լսումները վերածել որոշումների ընդունման ժամանակ քաղաքացիների կարծիքի հետ հաշվի նստելու իրական գործիքի: Համացանցով բոլոր հասարակական լսումների հեռարձակում: Հասարակական լսումների իրականացումը բնակիչների համար հարմար ժամերին /երեկոյան/:
Լսումներն իրականացնել քննարկվող տարածքներում:
14. Համայնքի ինստիտուտ: Երիտասարդ կարող ուժերից /ուսանողներ, կամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ/ համայնքային ծրագրավորման խումբ ստեղծել:
Խումբը պետք է դառնա բնակավայրի զարգացման հատակագծման և կառավարման փաստաթղթերի ստեղծման և համայնքային վարչակազմի տարբեր կառույցների կողմից ծրագրերի համակարգող կենտրոն:
15. Բնակավայրի դիրիժոր:
Գլխավոր ճարտարապետի դերը պետք է վերաիմաստավորվի և վերանայվի: Այսօր նա ընկալվում է որպես ամենազոր ու դիվայնացված, այնինչ իրականում նա առանց հստակ իրավասությունների պաշտոնյա է:
• Գլխավոր ճարտարապետը պետք է դառնա բնակավայրի դիրիժորը, բոլոր ճարտարապետների և կառուցապատողների գլխավոր խորհրդատուն:
• Բոլոր ճարտարապետական նախագծերը պետք է պարտադիր անցնեն գլխավոր ճարտարապետի հետ խորհրդատվության գործընթացով: Նա չպետք է ունենա նախագծերի համաձայնեցման կամ մերժման լիազորություններ, սակայն իրավասու է հրապարակայնորեն արտահայտել իր կարծիքը:
• Գլխավոր ճարտարապետը պետք է նշանակվի մրցութային կարգով ճարտարապետների հասարակական կազմակերպությունների ներկայացրած թեկնածուներից:
15. Բնակարանի մունիցիպալ ստանդարտ:
Բնակարանի որակի մունիցիպալ ստանդարտի հաստատում: Աջակցություն կստանան և կմտվեն գերատեսչական ծրագրերի մեջ միայն այդ պահանջներին համապատասխանող նախագծերը:
16. Շինարարության որակի խթանում:
Շինարարության որակի խթանում սպառողական շուկայի ոչ միայն ամենաէժան, այլև բոլոր սեգմենտներում:
17. Գույքահարկի դիֆերենցված դրույքների սահմանում:
Տեղական դիֆերենցված գույքահարկերի սահմանում անշարժ գույքի նկատմամբ՝ որքան մեծ է գույքի ծավալը, այնքան մեծանում է գույքահարկի դրույքաչափը, ինչը կստիպի մեծ մակերեսով հող և գույք ունեցողներին առավել արդյունավետ օգտագործել այդ գույքը:
19. Բարեկարգում: Ընդհանուր սկզբունքներ:
Առաջնահերթ բարենպաստ և բարեկամական միջավայրի ապահովում հետիոտնի, ուղևորի և փոխադրամիջոցի համար: Սակավաշարժ խմբերի համար հարմարավետ տեղաշարժման պայմանների ապահովում: Հանրային տարածքների զարգացում:
21. Պատասխանատվություն:
Պատասխանատվության սահմանների հստակեցում և տարանջատում՝ ընդհանուր օգտագործման քաղաքային տարածքների պահպանման համար պատասխանատու է համայնքի ղեկավարությունը, իսկ բակային, մասնավոր տարածքների համար՝ սեփականատերը:
22. Ընդհանուր օգտագործման տարածքների գույքագրում:
Հետիոտն ճանապարհների և արահետների, մայթերի, ողջ տարածքում առկա ընդհանուր օգտագործման տարածքների գույքագրում: Մայթերի և ընդհանուր օգտագործման տարածքները նորմատիվ դրության բերել, մասնավոր սեկտորում մայթերի կառուցում:
23. Բարեկարգման տեղական ստանդարտ:
Նստարանների և աղբարկղների տեղադրում: Տեղական բարկարգմաննորմերի ընդունում, ըստ որոնց, ի թիվս այլոց`
• նստարանների տեղադրում,
• բնակչության սակավաշարժ խմբերի/հաշմանդամներ, մանկասայլակով ծնողներ/ համար անարգել տեղաշարժման հնարավորությունների ապահովում
• աղբարկղների տեղադրության նորմեր,
• փողոցների մաքրման նորմատիվներ:
24. Բրենդբուկ:
Բարեկարգման, փողոցների կահավորանքի, աղբարկղների, կանգառների տաղավարներիև կրպակների, որպես անվճար նախագծերի բաց ռեսուրսի, կատալոգի ստեղծում: Սրանք պարտադիր են լինելու տեղական ինքնակառավարման մարմնի, և խորհրդատվական՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար /այդ պարագայում նախագծի արտաքին տեսքի համաձայնեցում չի պահանջվելու/:
25. Արտաքին գովազդի տեղադրման տեղական ստանդարտ:
Արտաքին գովազդի տեղադրման մունիցիպալ ստանդարտի մշակում
• Ռեկլամային տարբեր ֆորմատի վահանների տեղադրման ստանդարտներ:
• Հետիոտնի տեղաշարժման ճանապարհների, մայթերի վրա վահանակների տեղադրման արգելք:
• Գովազդային կառուցվածքների տեղադրման սխեմայի մշակում:
27. Փոքր հասարակական տարածքներ և մինի-զբոսայգիներ:
Խոշորացված համայնքի տարածքում փոքր հասարակական տարածքների շինարարության ծրագրի իրականացում:
• Ըստ որում փոքր հասարակական տարածքների օգտագործման նկարագիրը պետք է որոշեն տեղական ինքնակառավարման մարմինները բնակիչներ ցանկությունը հաշվի առնելով:
• Խոշորացված համայնքի տարածքում առանձին փոքր հասարակական տարածքների ստեղծման նորմատիվներ:
28. Հարմարավետություն դեպի տուն և դեպի աշխատավայր ճանապարհին:
31. Տեսողական հաղորդակցության միջոցներ:
Տեսողական հաղորդակցության միջոցների համակարգ, որը օգնելու է զբոսաշրջիկներին կողմնորոշվել բնակավայրի տարածքում:
• Երթուղիների սխեմաները և այլ նավիգացիան հասարակական տրանսպորտի կանգառներում:
• Փողոցների և կանգառների անվանումները հայերեն և անգլերեն տեքստերով տեղադրել:
32. Ջրային տարածքների կարգավորման ծրագիր:
Ջրամբարների և ջրային հարթությունների ներուժի բացահայտում: Ջրամբարների տարածքների բարեկարգման մունիցիպալ ծրագրի ընդունում: Գետափնյա և լճափնյա տարածքների՝ որպես ընդհանուր օգտագործման տարածքների կարգավիճակի սահմանում: Ներդրողների ընդգրկում տվյալ տարածքները մարզական և հանգստի նշանակությամբ զարգացնելու համար:
33. Փաբլիկ-արտ:
Փաբլիկ-արտի համար դրամաշնորհների համակարգ: Առաջարկություններ համար բաց և հանրային քննարկման ենթակա 5-ամյա ծրագիր՝ մոնումենտալ արվեստի և փաբլիկ-արտի զարգացման համար:
34. Հսկողություն:
Մունիցիպալ շինվերահսկողության ոստիկանություն:
• Շինհրապարակների սալապատման, շինմեքենաների անիվների լվացման նկատմամբ հսկողություն:
• Պայքար փոշեծին երևույթների՝ սիզամարգերին կառանման և սիզամարգերի ու կանաչի տրորման դեմ:
35. Լուսավորություն:
Փողոցային լուսավորության արդիականացում և էներգախնայողական լուսատուների կիրառում: Ողջ գիշերվա ընթացքում պետք է լուսավորված լինեն բոլոր փողոցներն ու մայթերը:
36. Տրանսպորտ:
Ընդհանուր սկզբունքներ. Հետիոտնի, հեծանվորդի, հասարակական տրանսպորտի անառարկելի առաջնահերթյուն:
• Այնպիսի ենթակառուցվածքի ձևավորում, որը ապահովում է հետիոտնի, հեծանվորդի և հասարակական տրանսպորտից օգտվողներ անվտանգ տեղաշարժը:
• Անձնական ավտոտրանսպորտից օգտվելուց հրաժարման խթանում:.
• Տրանսպորտն ուղղորդել այնտեղ, ուր մարդիկ են, կառուցել այնտեղ, ուր տրանսպորտ կա: Քաղաքաշինական և տրանսպորտային քաղաքականության փոխկապակցում:
• Ռեսուրսների խնայողական օգտագործում: Թանկարժեք ու ոչարդյունավետ ծրագրերից հրաժարում:
• Ճանապարհային նախագծերի հետևողական ու աստիճանական իրագործում: Անթուլատրելի է սկսել նորը, առանց ավարտին հասցնելու հինը:
• Ուղևորատար տրանսպորտի փոխադրումների որակի և ճանապարհատրանսպորտային ցանցի կազմակերպման միասնական տեղական ստանդարտների ստեղծում:
37.Ուղևորափոխադրումների որակի տեղական ստանդարտ: Ուղևորափոխադրումների որակի տեղական ստանդարտի մշակում՝ կողմնորոշված դեպի ուղևորների պահանջմունքները և չափելի ցուցանիշներ, որոնք են`
• չվերթի արագությունը և տևողությունը- ինտերվալները և շարժան ժամանակը, անխաթանությունը, շարժման արագությունը քաղաքում ,
• ուղևորության սպասման, մոտեցման, նստեցման, մեքենայի սալոնում գտնվելու հարմարավետությունը,
• վճարումը՝ միջին ուղևորի գումարային ծախսը, գնացուցակային համակարգի հարմարությունը, ուղեվարձի գանձման ձևիհարմարությունը,
• տեղեկատվական ապահովումը՝ կանգառներում չվացուցակի առկայությունը, մոտեցող տրանսպորտի մասին օպերատիվ տեղեկատվության տրամադրումը, մեքենայի սալոնում տեղեկատվությունը, համացանցում տեղեկատվության տրամադրումը,
• անվտանգություն՝ տեխնիկական և հասարակական, էկոլոգիականություն,
•հասարակական տրանսպորտի արդյունավետությունը խոշորացված համայնքում և նրա տրանսպորտային համակարում:
38. Չվացուցակ:
Հասարակական տրանսպորտով փոխադրողի կողմից չվացուցակի սահմանում՝ վերջնական կանգառներից 24:00 մեկնումներով, անկախ դրանց գտնվելու վայրից, երեկոյան ժամերին 30 րոպեից ոչ ավել ինտերվալի սահմանում մեկնումների միջև:
39. Գիշերային չվերթներ:
Գիշերային երթուղիների իրականացում հիմնական երթուղիներով առնվազն 1 անգամ 60 րոպեի ընթացքում, այդ թվում նաև հեռավոր երթուղիներով:
41. Ուղևորափոխադրման պայմանագրեր:
Աստիճանաբար երթուղիները վարձավճարով բաշխումից անցում պայմանագրային համակարգի, ըստ որի վարչակազմը պատասխանատու է փոխադրումների համար, գանձում է ուղեվարձը և մասնավոր տրանսպորտային կազմակերպություններից ծառայություն է ձեռք բերում, իսկ տրանսպորտային կազմակերպությունը չվացուցակի ժամանակին և որակյալ կատարման համար վճարվում է վարչակազմի կողմից:
42. Միասնական ուղետոմս, միասնական տրանսպորտային կազմակերպություն, փոխադրող:
Փոխադրողին չեն հետաքրքրում ցածր բեռնվածքով չվերթները: Կառավարիչ կազմակերությունը վճարում է փոխադրողին չվերթների կատարման համար այսօր, վաղը չվացուցակը չի պահպանվում:
44. Քաղաքաշինական և տրանսպորտային քաղաքականության կապակցում:
Ռազմավարական մաստեր-պլանի և գլխավոր հատակագծի շրջանակներում քաղաքաշինական ռազմավարության հետ համակցված տրանսպորտային ռազմավարության մշակում: Շինարարության արգելք այնպիսի տարածքներում, որոնք չեն ապահովված բավարար տրանսպորտային կապերով կամ գերծանրաբեռնված մուտքեր ունեն:
45. Փողոցների տեղական ստանդարտ:
Փողոցային և ճանապարհային ցանցի կազմակերպման մունիցիպալ ստանդարտ, որը ամրագրում է փողոցների նկատմամբ պահանջները:
46. Էկոլոգիա:
Կանաչի առաջնայնություն: Գոյություն ունեցող կանաչ գոտիներում շինարարության արգելում: Կանաչ գոտիների սահմանների ամրակապում, նրանցում շինարարության արգելքը ամրագրում հողօգտագործման և կառուցապատման կանոններում:
47. Էկոլոգիական ոստիկանություն:
Մունիցիպալ էկոլոգիական ոստիկանության ստեղծում, հասարակական հսկիչների-էկոլոգների կորպուսի ձևավորում:
48. Կանաչ տրանսպորտ:
Մունիցիպալ տրանսպորտի համար էկոլոգիապես մաքուր վառելիքի կիրառում, էլեկտրական տրանսպորտի առավելագույնս օգտագործում: Մունիցիպալ պատվերը կատարող տրանսպորտի նկատմամբ կոշտ պահանջների կիրառում: Մունիցիպալ երթուղիներում հասարակական տրանսպորտի արտանետումների հսկողություն: Գազալիցքավորման կայանների կառուցման խթանում, իրավական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում նոր բենզինային լցակայանների կառուցման դեպքում պարտադիր կից գազալցակայանների կառուցում: Էլեկտրալիցքավորման կայանների կառուցման խթանում:
49. Մաքրություն:
Շինհրապարակների սալապատման խիստ պահանջներ և դրանց կատարման նկատմամբ հսկողություն: Փոշեծին երևույթների դեմ պայքար, սիզամարգերին կառանման կամ կոխկրտման արգելք, արահետների սալիկապատում:
50. Ավտոկայանատեղերի փոխարեն սիզամարգեր:
Սիզամարգերի վրա ավտոկայանատեղերի կազմակերպման արգելում: Ընդհանուր բակերում ավտոմեքենաների կառանման արգելում: Մայթերին հակակառանման նշանների տեղադրում:
51. Մաքուր աղբ:
Աղբի տարանջատված հավաքման ներդրում:
Վտանգավոր աղբի՝ սնդիկային լամպերի, սննդամթերքի հավաքման կետեր: Մակուլատուրայի և հնոտիքի հավաքման խթանում:
Թղթե և կենսաքայքայվող տարաներով առևտրի խթանում: Ստորգետնյա աղբահավաք կոնտեյներների կիրառում՝ վերգետյաների փոխարեն:
Ընտանի կենդանիների կենսագործունեության արդյունքների հավաքման ծրագիր: Մունիցիպալ ստանդարտների մեջ ընդգրկել հատուկ կահավորանք՝ թափոնների հավաքման համար:
52. Ձմեռային ճանապարհներ:
Ասֆալտ-աղային խառնուրդի փոխարեն ձմռանը սառած ճանապարհներին բազալտե մանրախճի փռում ՝ ամռանը դրանց հավաքելով:
53. Էկոլոգիայի դպրոց:
Դպրոցականների և նրանց ծնողների էկոլոգիական կրթության ծրագիր:
54. Ինքնակառավարում: Ընդհանուր սկզբունքներ: Իշխանությունը խոշորացված համայնքներում հեռու կլինի բնակիչներից թե աշխարհագրորեն, թե մտածելակերպով: Միաժամանակ թաղամասի մակարդակով կառավարիչները հաշվետու չեն բնակիչներին, այլ պարզապես քաղաքապետարանի մի ստորաբաժանումն են, իսկ տարածքների սահմանները շատ անգամ արհեստականորեն են գծված:
Տեղական ինքնակառավարումը բնակչությանը ամենամոտ կանգնած իշխանության մակարդակ է և միակ հարթակն է, է, որտեղ քաղաքացին կարող է իրականացնել իր կամքը անմիջականորեն, առանց պատգամավորների միջնորդության: Հետևաբար, տեղական ինքնակառավարման նշանակությունը պետք է զգալիորեն բարձրացնել:
55. Տեղական ինքնակառավարման առաջին մակարդակ: Բնակավայրեր: Լիազորություններ համատիրություններին՝
• Հողատարածքների հատակագծման նախագծերի համաձայնեցում,
• Արտաքին գովազդի տեղադրության համաձայնեցում,
• Հողօգտագործման և կառուցապատման կանոնների փոփոխությունների համաձայնեցում,
• Վերանորոգման ենթակա տների ու շենքերի ցանկի որոշում,
• Մունիցիպալ ծրագրերի համաձայն բակային տարածքների ցանկի որոշում,
• Տարածքների բարեկարգման և արտաքին գովազդի տեղադրման կանոնների պահպանմանհսկողություն, խախտումների վերաբերյալ ակտերի կազմում:
59. Համաքաղաքային մակարդակ:
Հանրային լսումներ: Հանրային լսումների անցկացում համաքաղաքային հարցերով պարտադիր բոլոր առանձին համայնքներում, բնակավայրի առանձին մասերում:
• Հանրաքվեների անցկացում բնակավայրի կյանքի կարևորագույն հարցեր առնչությամբ:
• Համայնքի, նրա կազմի մեջ մտնող առանձին համայնքների տարածքներում առանձին հանրային լսումների կազմակերպում տեղական խնդիրների առնչությամբ:
• Հանրային լսումները ձևական պրոցեդուրայից /ինչը շատ հաճախ տեղի է ունենում/ պետք է վերածվեն քաղաքացիների կարծիքի բացահայտման ու վերհանման գործուն մեխանիզմի:
• Հանրային լսումները պետք է կազմակերպվեն բնակիչ ների համար հարմար ժամանակ /երեկոյան, ոչաշխատանքային ժամերին/ և հեռարձակվեն համացանցով:
• Բնակիչները կարող են իրենց կարծիքն արտահայտել գրավոր, կամ վարչակազմի կայքում կամ անձամբ՝ հասարակական լսումների ժամանակ:
• Յուրաքանչյուր հարցապնդում պետք է գրավոր պատասխան ստանա:
• Ամբողջական տեսագրումները պետք է տեղադրվեն վարչակազմի կայքում:
60. Իշխանության թափանցիկություն:
Բոլոր կոլեգիալ մարմինների և աշխատանքային խմբերի նիստերի հեռարձակում համացանցում: Նիստերի արձանագրությունների և տեսա- ձայնագրությունների հրապարակում:
Քաղաքացիներից քննարկվող հարցերի վերաբերյալ դիտողությունների ընդունում ինտերնետ-կայքի միջոցով: Վարչական մարմնի ղեկավարի և տեղակալի, ինչպես նաև ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարների ամենամսյա հասարարական հաշվետվությունների կազմակերպում ուղիղ գծով: Վարչակազմի նոր կայք:
61. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն:
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային ընդունարանի համակարգի ստեղծում:
62. Փորձագիտական և հանրային խորհուրդներ:
Վարչակազմի ֆունկցիոնալ մարմիններին կից հանրային խորհրդների ստեղծում՝ հասարակայնության, տեղական ինքնակառավարման մարմինների և ավագանու անդամների մասնակցությամբ:
Վարչակազմի ֆունկցիոնալ մարմիններին կից փորձագիտական խմբերի ստեղծում առաջատար տեղական և արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:
63. Համայնքային ինստիտուտներ:
Համայնքնային ղեկավարությանը կից ստեղծել ուսանողական գիտա-հետազոտական և նախագծային խումբ հայեցակարգային և նորմատիվ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև տեղական ստանդարտների մշական համար:
Ուսանողական խմբերում պետք է ընդգրկել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Տնտեսագիտական, բժշկական, ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական և այլ համալսարանների բարձր կուրսերի ուսանողներին: Ցանկալի է ունենալ տարածքային զարգացման և արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների, քաղաքաշինության, կադաստրի պետական կոմիտեների աջակցությունը:
64. Պաշտոնյաների համար կրթական դասընթացների կազմակերպում: Որակավորման բարձրացման ձևական ծրագրերի փոխարեն իրական կարողությունների ընդլայնման ծրագրերի իրականացում, փորձագետների և քաղաքային ինստիտուտների ներգրավմամբ: