ASEDL

Call Directions Website Contact the business

ASEDL «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն ապակյա և ֆասադային կոնստրուկցիաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է արտադրության համար նախատեսված հաստոցների, տարբեր շինարարական աքսեսուարների՝ բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն) մանրածախ և մեծածախ վաճառքով:
«ԱՍԷԴԼ» ընկերությունը ֆասադային և մետաղական կոնստրուկցիաներ արտադրող առաջատար կազմակերպություններից մեկն է ՀՀ տարածքում, Ընկերությունը զբաղվում է ապակու վերամշակմամբ և ապակյա կոնստրուկցիաների արտադրությամբ:
2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ:
2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ:
2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով։
Ապակյա կոնստրուկցիաների արտադրության ոլորտում «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն համագործակցում և միևնույն ժամանակ հանդիսանում է հանրահայտ «GLASSWORK» ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում: Վերջինս հանդիսանում է ապակու վերամշակմամբ զբաղվող խոշորագույն կազմակերպությունը ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում:
Տարեցտարի համալրելով իր արտադրական բազան` ներկայումս ընկերությունն ունի 10-ից ավել արտադրամասեր և մոտավորապես 150 աշխատող: Արտադրապահեստային տարածքի մակերեսը կազմում է 25000ք.մ.: Շնորհիվ բազմամյա նպատակաուղղված աշխատանքի՝ «ԱՍԷԴԼ» ընկերությունը կարողացել ամրապնդել իր ուրույն տեղն ու կայուն դիրք ձեռք բերել շինարարական շուկայում:

26/10/2026

ԱՍԷԴԼ ընկերությունը, հավատարիմ իր սկզբունքներին, շարունակում է մասնակցել Երևանի քաղաքային միջավայրի կատարելագործմանը։

Պրոֆեսիոնալ խոհանոցային լուծումներ ամենաբարձր ստանդարտներովASEDL ընկերությունը ներկայացնում է Fundermax ապրանքանիշի HPL ...
02/10/2026

Պրոֆեսիոնալ խոհանոցային լուծումներ ամենաբարձր ստանդարտներով
ASEDL ընկերությունը ներկայացնում է Fundermax ապրանքանիշի HPL սեղանածածկերը (ստոլեշնիցաները), որոնք համատեղում են գեղեցկությունը, ֆունկցիոնալությունն ու երկարակեցությունը։
🔸 Բարձր դիմացկունություն քերծվածքների, մաշվածության և հարվածների նկատմամբ
🔸 Ջերմակայունություն՝ մինչև +80°C
🔸 Չի գունաթափվում, չի խամրում
🔸 Մակերևույթը հիգիենիկ է, չի պարունակում բաց ծակոտիներ
🔸 Դիմանում է քիմիական նյութերի ազդեցությանը
🔸 Հեշտ մաքրվում է
🔸 Հարմար է խոհանոցային լվացարանների և վառելափողերի տեղադրման համար
✅ Արտադրվում է Ավստրիայում
✅ Համապատասխանում է EN 438 եվրոպական ստանդարտին
✅ Գերժամանակակից դիզայն և տասնյակ դեկորատիվ տարբերակներ
📍 Հասանելի է ASEDL-ում՝ պաշտոնական ներկրողից
Ճարտարապետական ու դիզայներական ընկերություններին, կահույքագործներին հրավիրում ենք փոխշահավետ համագործակցության։
+37443272700
Միկոյան 10/10
www.asedl.am
www.fundermax.com

Նոր համագործակցություն, նոր նախագիծ, նոր չափանիշներ։Օրերս Դոմուս հիպերմարկետի Արշակունյաց 34 հասցեում ,  Բաղրամյան Ռեզիդ...
17/09/2026

Նոր համագործակցություն, նոր նախագիծ, նոր չափանիշներ։
Օրերս Դոմուս հիպերմարկետի Արշակունյաց 34 հասցեում , Բաղրամյան Ռեզիդենսի շնորհանդեսի շրջանակում, տեղի ունեցավ կարևոր իրադարձություն․ ASEDL-ի և Baghramyan Residence-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի հիմքում Բաղրամյան Ռեզիդենսի համար բարձրորակ ալյումինե պատուհանների, դռների և ֆասադային լուծումների իրականացումն է՝ ժամանակակից, բարձր տեխնիկական պահանջներին համապատասխան համակարգերով։
Այս նախագծում ASEDL-ը ներկայացնում է 🇪🇸Cortizo ՝ իսպանական առաջատար արտադրողի https://www.cortizo.com/ առավելագույն հուսալի համակարգերը՝ համադրելով, մաքսիմալ ջերմամեկուսիչ և բարձր ձայնամեկուսիչ մուլտիֆունկցիոնալ ապակիների հետ։
Սա պարզապես պատուհանների և դռների ընտրություն չէ։
Սա լուծումների ամբողջական համակարգ է, որտեղ կարևոր են և՛ ճարտարապետական արտահայտչականությունը, և՛ էներգաարդյունավետությունը, և՛ ջերմային ու ձայնային հարմարավետությունը, և՛ երկար տարիների շահագործման հուսալիությունը։
Իսպանական 🇪🇸Cortizo-ի տեխնոլոգիաները , ASEDL-ի փորձն ու մասնագիտական ներուժը՝ Բաղրամյան Residences-ի ժամանակակից ճարտարապետության համար։
Մենք կարևորում ենք այն նախագծերը, որտեղ մեր աշխատանքի արդյունքը պետք է ծառայի ոչ միայն այսօր, այլև երկար տարիներ։
🇦🇲Baghramyan Residences × 🇦🇲ASEDL × 🇪🇸Cortizo
Մի համագործակցություն, որի արդյունքը կդառնա Երևանի նոր ժամանակակից ճարտարապետական միջավայրի մի մասը։

🇦🇹MACO ընկերության պատմությունը դա հաջողության մասին պատմություն է՝ գրված  🇦🇹Ավստրիայում:Ավելի քան 70 տարվա զարգացման, ն...
04/09/2026

🇦🇹MACO ընկերության պատմությունը դա հաջողության մասին պատմություն է՝ գրված 🇦🇹Ավստրիայում:
Ավելի քան 70 տարվա զարգացման, նոու-հաու ապրանքների և նորարարությունների ստեղծումը ներդրվում է «MACO»-ի յուրաքանչյուր արտադրանքի մեջ:
«ASEDL» ընկերությունը հանդիսանալով «MACO»-ի պրեմիում գործընկերը՝ տրամադրում է հաճախորդներին առաջնակարգ լուծումներ՝
* պատուհանների բարդ համակարգերի համար
* խոշոր ֆորմատի կառույցների դռների համակարգերի համար
« ASEDL»-ը առաջարկում է ճիշտ կցամասեր, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ քանակով ու լավագույն որակով՝ «ապրանքներ մեկ մատակարարից» սկզբունքով։
Հրավիրում ենք համագործակցության՝ ալյումինե և ՊՎՔ դռներ, պատուհաններ, լոգախցիկներ արտադրող կազմակերպություններին և անհատներին:
☎️+374 33272730
☎️+374 10681021
հասցե Միկոյան 10/10
🌐www.asedl.am

26/08/2026

🇪🇸Իսպանական STAC բռնակների դիզայներական շարքը ներառում է ալյումինե և ՊՎՔ դռների ու պատուհանների համար նախատեսված Delta սերիայի բարձրակարգ և շքեղ մոդելներ: Տպավորիչ դիզայնը համադրված է անթերի որակի հետ, իսկ տեսնելու համար պետք չէ հասնել Իսպանիա: Պարզապես այցելե՛ք ԱՍԷԴԼ ցուցասրահ:
Կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ճարտարապետական ու դիզայներական ընկերություններին հրավիրում ենք փոխշահավետ համագործակցության։
https://www.stac.es/en/distributor/
հեռ․ +374 33272730
հասցե․ Ա Միկոյան 10/10
🌐www.asedl.am

ASEDL ընկերությունը ներկայացնում է լոգախցիկների, ապակե և ֆասադային կոնստրուկցիաների համար նախատեսված աքսեսուարներ, դետալ...
14/08/2026

ASEDL ընկերությունը ներկայացնում է լոգախցիկների, ապակե և ֆասադային կոնստրուկցիաների համար նախատեսված աքսեսուարներ, դետալներ ու կցամասեր արտադրող համաշխարհային առաջատարներից մեկին' HaiDeLi գործարանը։
* Գին/որակ հիանալի համադրություն
* Ինժեներական բարդ լուծումներ
* Լայն տեսականի
* Մեծածախ զեղչեր արտադրամասերի համար
www.haideli.com
Հրավիրում ենք համագործակցության՝ ալյումինե և ՊՎՔ դռներ պատուհաններ, լոգախցիկներ արտադրող կազմակերպություններին և անհատներին
+374 33272730
+374 10681021
Միկոյան 10/10
www.asedl.am

07/08/2026

ԱՍԷԴԼ և Glasswork ընկերությունները ներկայացնում են լոգախցիկների համար նախատեսված 🇫🇷 ֆրանսիական Saint-Gobain ապրանքանիշի Timeless ապակիները։
✅ Այս ապակին բնութագրվում է հակակոռոզիոն հատկությամբ, ինչը հեշտացնում է լոգախցիկի ապակիների մաքրումն ու կանխում ապակու աղտոտումը ։
✅Ապակու հաստությունը 8մմ է, կարող է փորագրվել կամ լամինացվել՝ առավելագույնը 6000 x 3210 (մմ) չափով;
✅ Ընդունում ենք ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ պատվերներ։
Glasswork և ASEDL ընկերությունների խումբ՝
Կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ճարտարապետական ու դիզայներական ընկերություններին հրավիրում ենք փոխշահավետ համագործակցության։
☎️+374 99 11 27 27
043 272700
www.asedl.am
www.glasswork.am
հասցեներ՝ Միկոյան 10/10
Թևոսյան 13/11

30/07/2026

ԱՍԷԴԼ–ը ներկայացնում է 🇪🇸 Իսպանական STAC բռնակների դիզայներական շարքը, որը ներառում է ալյումինե և ՊՎՔ դռների ու պատուհանների համար նախատեսված բարձրակարգ բռնակների և աքսեսուարների բազմազան մոդելներ: Տպավորիչ դիզայնը համադրված է անթերի որակի հետ, իսկ տեսնելու համար պետք չէ հասնել Իսպանիա: Պարզապես այցելե՛ք ԱՍԷԴԼ ցուցասրահ:
Կառուցապատողներին, դռներ և պատուհաններ արտադրողներին, շինարարական կազմակերպություններին, ճարտարապետական ու դիզայներական ընկերություններին հրավիրում ենք փոխշահավետ համագործակցության։
ԱՍԷԴԼ–ը հանդիսանում է STAC ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։
https://www.stac.es/en/distributor/
հեռախոս +374 33272730
հասցե․ Միկոյան 10/10
🌐www.asedl.am

ԱՍԷԴԼ ընկերությունը ներկայացնում է SOLBERG S7000 ՊՎՔ պրոֆիլները․* A դաս* Ամերիկյան հումք* 5 խցիկ* 70 մմ հաստություն* LG ...
22/07/2026

ԱՍԷԴԼ ընկերությունը ներկայացնում է SOLBERG S7000 ՊՎՔ պրոֆիլները․
* A դաս
* Ամերիկյան հումք
* 5 խցիկ
* 70 մմ հաստություն
* LG հարավկորեական լամինացիոն ժապավեններ
* Կատարյալ ջերմամեկուսացում
* Գերազանց ձայնամեկուսացում
* Կայուն է քերծվածքների նկատմամբ
* Չի գունաթափվում
* Ծառայում է բոլոր եղանակային պայմաններում
Կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, դռներ և պատուհաններ արտադրողներին, ճարտարապետական ու դիզայներական ընկերություններին հրավիրում ենք փոխշահավետ համագործակցության։
հեռ․043 272700
033 272730
հասցե, Միկոյան 10/10, Արին Բերդի 5–րդ նրբանցք 4/5
🌐www.asedl.am
🌐www.pvcprofiles.am

13/07/2026

Դիլիջանում պաշտոնապես բացվել է PPLS Rooms քոլիվինգը՝ նորարարական նախագիծ, որը հանդիսանում է GreenRock Management Group-ի կողմից Դիլիջանի զարգացման երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը։
PPLS Rooms-ը ստեղծում է նոր հնարավորություններ Դիլիջանում ապրելու, աշխատելու, սովորելու և համայնքային կյանքին ակտիվ մասնակցելու համար։ Այն նախատեսված է ինչպես քաղաքի հյուրերի, այնպես էլ երկարաժամկետ բնակիչների, ստեղծարար մասնագետների, ձեռնարկատերերի և հեռավար աշխատողների համար՝ ձևավորելով ժամանակակից և ոգեշնչող միջավայր։

Նախագծի իրականացման գործում իր նշանակալի ներդրումն է ունեցել նաև «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն։ Ընկերության կողմից իրականացվել են
✔️ Բարձրակարգ լուսաթափանց ալյումինե կոնստրուկցիաների արտադրություն և տեղադրում
✔️ Էներգաարդյունավետ և ջերմամեկուսիչ բարձրորակ ապակեփաթեթների կիրառում
✔️ Շենքի արտաքին երեսպատում՝ ավստրիական հանրահայտ Fundermax ապրանքանիշի HPL պանելներով, որոնք շինությանը հաղորդել են ժամանակակից, յուրահատուկ և անկրկնելի ճարտարապետական տեսք։

Նախագծի հեղինակ 27 Architects ճարտարապետական ստուդիա։
ԱՍԷԴԼ-ը շարունակում է իր մասնակցությունը Հայաստանի ամենաժամանակակից և նորարարական նախագծերի իրականացմանն՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ճարտարապետական լուծումներ։

Address

10/10 Artem Mikoyan
Yerevan
0079

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37410681021

Alerts

Be the first to know and let us send you an email when ASEDL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ASEDL:

Shortcuts

Share