Kapavor LLC

Kapavor LLC "KAPAVOR" LLC Road Construction Company

Բարի գալուստ «Կապավոր» ՍՊԸ պաշտոնական ֆեյսբուքյան էջ

Մեր մասին

«Կապավոր» ՍՊԸ-ն իր ծանրակշիռ դերն ունի Հայաստանի ճանապարհաշինարարության ոլորտում: Ընկերությունը գործում է 2002 թվականից, իսկ մինչ այդ՝ 1993 թվականից, ընկերության հիմնադիր Մարատ Հակոբջանյանին պատկանող ձեռնարկությունը վերականգնում էր հետպատերազմական Արցախի կապն ու շինմոնտաժման մեծածավալ աշխատանքներ իրականացնում:

«Կապավոր» ընկերությ

անը մշտապես վստահել են կենսական նշանակության բազմաթիվ ճանապարհների կառուցման և ասֆալտապատման ծրագրեր, և այս ամենը՝ պրոֆեսիոնալ ղեկավար կազմի, արհեստավարժ ինժեներատեխնիկական անձնակազմի, ժամանակակից տեխնիկայի ու կայուն նյութատեխնիկական բազայի շնորհիվ:

Գործունեություն

«Կապավոր» ՍՊԸ-ն կառուցել ու հիմնանորոգել է ճանապարհներ, կամուրջներ, օդանավակայաններ, խոշոր ջրագծեր, գազատարներ, ճոպանուղիներ, շենքներ և նոր բնակավայրեր:

Նյութատեխնիկական հնարավորություններ

«Կապավոր» ՍՊԸ-ի աշխատակիցների միջինացված թիվը տարվա կտրվածքով գերազանցում է 800-ը։ Ընկերության մեքենա-մեխանիզմների բազայում առկա է շուրջ 400 մեքենա-մեխանիզմ, որոնք նախատեսված են շինարարության տարբեր ճյուղերում արագ ու որակով աշխատելու համար: Նշված մեքենա-մեխանիզմների 80 տոկոսն արտադրված է աշխարհահռչակ ընկերությունների կողմից (Caterpillar, Hyundai, Honda, Howo, Bitelli, Volvo, Wirtgen): Գործունեության առաջին իսկ օրվանից «Կապավոր» ՍՊԸ-ում առաջնորդվել են այն սկզբունքով, որ որակյալ շինարարություն հնարավոր է կատարել աշխատանքային բարենպաստ պայմանների, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, թիմային աշխատանքի, խիստ հսկողության և պարբերաբար թարմացվող մեքենա-մեխանիզմների դեպքում:

«Կապավոր» ՍՊԸ-ում խոսքը գործ է:

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ 🇦🇲Հունվարի 28
28/01/2024

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ 🇦🇲

Հունվարի 28

09/11/2022

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ վերակառուցվում է Դահրավի ճանապարհը: Ծրագիրը վստահվել է «Կապավոր» ընկերությանը:

18/10/2022

Ավարտվում է Աստղաշեն և Պատարա տանող ճանապարհի շինարարությունը: Եթե նախկինում աստղաշենցիները գյուղից մայրուղի էին հասնում 15-20 րոպեում, այժմ նույն ճանապարհը հատում են 5 րոպեում: Ավարտին է մոտենում Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղեր տանող ճանապարհի շինարարությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ այն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը:

Աստղաշենի հարևանությամբ կառուցվող նոր բնակավայրն է՝ Ասկերանի շրջանի տեղահանված Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն հա...
17/10/2022

Աստղաշենի հարևանությամբ կառուցվող նոր բնակավայրն է՝ Ասկերանի շրջանի տեղահանված Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն համայնքների համար: Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն:

26/09/2022

Վերակառուցվում է Աստղաշեն և Պատարա տանող ճանապարհը: Շինարարությունն իրականացնում է ճանապարհաշինարարության ոլորտում ծանրակշիռ դեր ունեցող «Կապավոր» ընկերությունը: Տեխնիկական հնարավորությունները ներում են միանգամից ասֆալտապատել երթևեկելի երկու գոտին:

20/09/2022

Աստղաշենի հարևանությամբ նոր բնակավայրում տարեվերջին պատրաստ կլինի 100 առանձնատուն: Կապալառու «Կապավոր» ընկերությունը փորձում է սեղմ ժամկետում ավարտել շինարարությունը, որ թաղամասի առաջին բնակիչներն օր առաջ նորամուտ նշեն:

18/09/2022

Հարգելի հետևորդներ, ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ստեփանակերտում բացվել է Ֆենիքս բիզնես կոմպլեքսը։ Նորաբաց համալիրում գործում է հյուրանոց, դեղատուն, ԼիլՄեդ բժշկական կենտրոնը, սրճարան-ֆուդկորտ, շուտով նաև առևտրային բանկ։

22/08/2022

«Կապավոր» ընկերությունն ավարտել է Ստեփանակերտի Բաղրամյան փողոցի առաջին փակուղու բարեկարգումը: |Շինարարությունը մեկնարկել է 2019 թվականին, ընդհատվել ու հետաձգվել պատերազմի պատճառով: Ծրագրի շրջանակում ասֆալտապատվել է մոտ 7 հազար քառակուսի մետր ճանապարհ և հազար քառակուսի մետր մայթ: Փակուղու շինարարությանը զուգահեռ հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ կառուցվել է վայրէջքի հարթակ՝ սանիտարական ուղղաթիռների համար:

19/08/2022

#Օրվա #կադրը Երբ մարդը սիրում է բնությունը: «Կապավոր» ՍՊԸ աշխատակիցը խնամքով պահում է ծառի ճյուղը, որ այն չվնասվի շինաշխատանքների ժամանակ:

01/08/2022
21/07/2022

2023 թվականի վերջին պատրաստ կլինի Հովսեփավանի նոր թաղամասը: Ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի և քաղաքաշինության նախարարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում շարունակվում է 92 առանձնատուն ունեցող թաղամասի շինարարությունը: Այն վստահվել է «Կապավոր» ընկերությանը:

Address

Shirak Street 47/12
Yerevan
0085

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Kapavor LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Kapavor LLC:

Share