Anahit Tarkhanyan

Anahit Tarkhanyan «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրեն

01/10/2023

Հայաստանի Հանրապետության Կուսակցությունների և Քաղաքացիական Հանրության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային Ադրբեջանում 1988թ սկիզբ առած հայերի էթնիկ զտման ծրագիրը, որին զոհ են դարձել կես միլիոնից ավելի մարդ, հասել է իր գագաթնակետին։ Այսօր կասկածի տակ է դրված միջազգային հանրության կարողությունը պաշտպանել սեփական հայրենիքում ազատ ապրելու յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքը։ Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովուրդը ձեռք բերեց փախստականի կարգավիճակ։ Արցախյան հակամարտության նման հանգուցալուծումը ընդունելի չի կարող լինել ոչ իրավունքի, ոչ քաղաքական և ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց համար սեփական հայրենիք վերադառնալու համար անհրաժեշտ պայմաններն են․
1․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր գերեվարված և ձերբակալված անձանց։
2․ Ադրբեջանի զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է դուրս բերվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ողջ տարածքից։
3․Լաչինի միջանցքը պետք է անցնի ՄԱԿ-ի կառավարման ներքո։
4․ ՄԱԿ-ի մանդատով խաղաղարար ուժերը պետք է մուտք գործեն նախկին ԼՂԻՄ-ի տարածք և տեղակայվեն նրա սահմաններին։
5․ Լեռնային Ղարաբաղում մարդկանց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները և բնականոն կյանքը վերակազմակերպելու համար պետք է գործի ՄԱԿ-ի կողմից ձևավորված վարչակազմ։
Ակնհայտ է, որ այս նախապայմանների կատարումը հնարավոր է դարձնում և փախստականների վերադարձը, և խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորումը։Դիմում ենք Եվրոպական Միության նախագահ Շարլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին պահանջով․
Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվող Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պաշտպանել Լեռնային Ղարաբաղում առանց բռնության և հարկադրանքի, պահպանելով մարդու իրավունքները և ազատությունները, խաղաղության հասնելու այս օրակարգը։
Համոզված ենք, որ ԵՄ-ը, Ֆրանսիան և Գերմանիան օժտված են մեծ հնարավորություններով Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել արժանապատիվ խաղաղություն։

29/03/2023

Հարգելի լրագրողներ, քաղաքացիների և մասնագիտական հանրության բողոքները արհամարելով, Երևանի քաղաքապետարանը շարունակում է արշավը Երևանի կանաչ տարածքների դեմ։ Այս կապակցությամբ վաղը՝ մարտի 30-ին ժ. 12.00, «Նոյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում, Իսահակյան 28, տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն հետևյալ հանրային գործիչները․

Քրիստինա Վարդանյան՝ Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու

Անահիտ Թարխանյան՝ «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ՀՀ ճարտարապետների պալատի անդամ

Վիկտոր Մնացականյան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար

Խնդրում ենք լուսաբանել ասուլիսը։

A-3 Architects/ Tarkhanyan studio -ին անհրաժեշտ է ճարտարապետ, ով կտիրապետի հետևյալ ծրագրերին՝🔺 Archicad🔺 AutoCad 🔺 Adobe...
21/10/2022

A-3 Architects/ Tarkhanyan studio -ին անհրաժեշտ է ճարտարապետ, ով կտիրապետի հետևյալ ծրագրերին՝
🔺 Archicad
🔺 AutoCad
🔺 Adobe Photoshop
🔺 Lumion
✔️ Blender և Adobe Illustrator ծրագրերի իմացությունը՝ կդիտվի որպես առավելություն։
Ձեր CV-ն և պորտֆոլիոն կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

A-3 Architects/ Tarkhanyan studio-ին անհրաժեշտ է ճարտարապետ, ով կտիրապետի հետևյալ ծրագրերին՝
🔺 Archicad
🔺 AutoCad
🔺 Adobe Photoshop
🔺 Lumion
✔️ Blender և Adobe Illustrator ծրագրերի իմացությունը՝ կդիտվի որպես առավելություն։

Ձեր CV-ն և պորտֆոլիոն կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

01/03/2022

Հայկական մոդեռնիզմի հիմնադիրներից մեկի՝ ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի 90– ամյակի առիթով ճարտարապետի դուստրը` «Արթուր Թարխանյանի» անվան կենտրո...

27/02/2022

«Платформа» Андрея Караулова»https://platforma-karaulov.ru/Для подписчиков «Платформы Караулова»:Электронная почта для связи с редакцией: andrey.karaulov.off...

23/02/2022
17/02/2022

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Anahit Tarkhanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share