IOSIF HAYRAPETYAN and AREG ASRABYAN

IOSIF HAYRAPETYAN and AREG ASRABYAN ՔԱՐԱԳՈՐԾ ՎԱՐՊԵՏ ԻՈՍԻՖ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԵՐՆԵՐՆԵՐ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԻ,ՀՈՒՇԱՏԱՂՏԱԿՆԵՐԻ,ԽԱՉՔԱՐԵՐԻ,ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ,ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿՆԵՐԻ, ՔԱՐԵ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ :

19/05/2020

Այսօր Հայ արդի Ճարտարապետության Մեծագույն նվիրյալներից մեկի՝ Սարգիս Գուրզադյանի ծննդյան օրն է, նրա 91 ամյակը։ Նա իրավամբ ծառայեց իր Հայրենի երկրին յուրովի, Ճարտարապետությամբ, իր արվեստով՝ նորովի շունչ հաղորդելով հայրենական քարին, ավելի տաք, ավելի Հայերեն։

10/03/2020

Հայոց Քարարվեստին, Հայ նշանավոր Ճարտարապետներին և Վարպետներին նվիրված էջ։

Հայոց Ազգային Ճարտարապետության Վարպետներին նվիրված էջ

Հիշատակը վառ մնա Մեծագույն Վարպետի ու Հայորդու, իր ժողովրդի ու Հայրենիքի իսկական Նվիրյալի։
16/09/2019

Հիշատակը վառ մնա Մեծագույն Վարպետի ու Հայորդու, իր ժողովրդի ու Հայրենիքի իսկական Նվիրյալի։

Այսօր Մեծագույն Հայ Ճարտարապետներից մեկի, Մեծ Նվիրյալի ու Հայորդու՝ Ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի ծննդյան 111 ամյակն է։ Նրա ավանդը Հայ Ազգային Ճարտարապետության մեջ անգնահատելի է, մեծ ու նշանակալի։ Ի վերուստ օժտված իր տաղանդով աշխատեց, ստեղծեց ու կառուցեց ի շահ իր ժողովրդի, անմնացորդ նվիրվեց Հայրենիքին իրեն բնորոշ Հայրենաճանաչությամբ՝ ստեղծելով իր ձեռագիրը և դպրոցը։ Գալիք սերունդների համար եղավ օրինակ, թե ինչպես սիրել Հայրենին, ծառայել, շենացնել ու ծաղկեցնել Նրան գործով, Ճարտարապետությամբ, այդպիսով թողնելով հսկայական ժառանգություն մեզ։ Նա անխոս դասվեց Հայոց Քարարվեստի դարերի խորքից եկած մեծ Վարպետների պատվավոր շարքին։ Հիշատակը վառ մնա Մեծ Հայորդու։

23/05/2019

Ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի սիրելի Քարագործներից Վարպետ Աղոյի մասին
/Հատված հեղինակի գրառումներից/

՛՛Տարեսկզբին Իսրայելյանների ընտանիքի մտերիմ բարեկամ, հնագետ, պատմական գիտությունների թեկծու Ֆրինա Բաբայանից տեղեկացա, որ ճանաչում է պապիս՝ Ռաֆայել Իսրայելյանի հետ երկար տարիներ աշխատած քարտաշ – վարպետներից մեկին, որի հետ և ծանոթացա հաջորդ իսկ օրը: Խոսեցինք Իսրայելյանի հեղինակած շինությունների վրա իր կատարած աշխատանքների մասին, հիշողություններ պատմեց անձնական շփումներից:

1932 թվականին Գեղարքունիք մարզի Մարտունու շրջանի Լիճք գյուղում է ծնվել քարտաշ Հովհաննիսյան Գևորգը, որին բոլորը վարպետ Աղո են ասում, արմատներով Մշեցի է՝ Բուլանըղից, ընտանիքը այնտեղից եկել է երկրորդ գաղթի ժամանակ: Սկսել է աշխատել 16 տարեկանից: Հայաստանում առաջին վարպետներից է, որ տաշել է գրանիտ քարը:
Վարպետ Աղոն մեր այսօրվա Երևանում իր մեծ վաստակն ու ներդրումն ունի, բազմաթիվ շենքերի և քանդակների վրա է աշխատել: Նա Գևորգ Թամանյանի հետ աշխատել է Օպերայի և Բալետի թատրոնի շենքի բարելիեֆների վրա, աշխատել է հանրաճանաճ քանդակագործ Ղուկաս Չուբարի հետ Մատենադարանի շենքի մոտ Մեսրոպ Մաշտոցի քանդակը կերտելիս: Բացի այդ, վարպետն աշխատել է նաև Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, ԵՊՀ-ի դիմաց Անանիա Շիրակացու, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակին կից այգում տեղադրված Մարտիրաս Սարյանի արձանների վրա:
Ռաֆայել Իսրայելյանի հետ սկսել է աշխատել շատ երիտասարդ հասակից՝ քանդակել է «Արարատ» տրեստի գինու մառանների նախշերը: Գինու մառանները Իսրայելյանի կառուցած առաջին ստեղծագործությունն է: Թվում է, թե գինու մառանների բազալտե պատերը Հրազդանի կիրճի զառիվեր ժայռերի շարունակությունն են կազմում: Խուլ պատերի մակերեսները մշակված են պիլյաստրներով և նուրբ կամարաշարով, որոնք կառույցի ճարտարապետությանը թեթևություն են հաղորդում: Դասական կապիտելներին սովոր Երևանի համար նորություն էին հայկական մոտիվներով, բացարձակապես նոր խոյակները, որոնք բոլորը տարբեր են` չեն կրկնվում: Հենց այս խոյակներից է սկսել «Արարատ» տրեստի գինու մառանների վրա աշխատանքը վարպետ Աղոն, իսկ տարիների ընթացքում կատարել է հարթաքանդակների մեծ մասը: Շուլավերում վարպետ Աղոն աշխատել է Իսրայելյանի կառուցած հուշարձանի վրա` նվիրված Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած շուլավերցի հայ մարտիկներին:
Վարպետը Իսրայելյանի հետ է աշխատել նաև Սարդարապատի հուշահամալիրի տուֆե քանդակների մի մասը պատրաստելիս: Ճիշտ ճակատամարտի տեղում կառուցված հուշահամալիրի «Զանգակատան» երկու կողմերի հսկայական, թևավոր ցուլերից մեկը
քանդակել է վարպետ Աղոն: Տաշել է նաև հերոսամարտի հուշահամալիրի տարբեր մասերի և Հայաստանի ազգագրության պետական թանգարանի հարթաքանդակներից շատերը:
Վարպետը սիրով հիշեց, թե ինչպես էր Անտոն Քոչինյանը այցելում իրենց Սարդարապատի համալիրի շինարարության ժամանակ, ինչպես էր ջերմորեն ու ոգևորությամբ զրուցում Իսրայելյանի հետ, կատակում, քննարկում կատարված աշխատանքները, հաց կիսում իրենց հետ: Վարպետ Աղոն է տաշել Ռ. Իսրայելյանի հեղինակած Երևանի հյուսիսային մուտքը: Քարի մակերեսի վրա քանդակված է հին հայկական դիցաբանության Վահագնի վիշապամարտը: Խորհրդանշանները և հատկապես առասպելաբանությունն ու նրա տարրերը Իսրայելյանի ստեղծագործությունների մշտական ուղեկիցներն են: Վարպետ Աղոյի մուրճի հարվածներով է ծնունդ առել նաև Իսրայելյանի «Էստոնյաի և Հայաստանի բարեկամության» հուշակոթողը Քանաքեռում: Ապարանի հերոսամարտի հուշարձանը Իսրայելյանի կյանքի վերջին ստեղծագործությունն էր: Այն կառուցվել է Ռաֆայել Իսրայելյանի մահվանից հետո, որդու՝ Արեգ Իսրայելյանի ջանքերով: Եվ այս հոյակերտ կառույցի բոլոր հարթաքանդակները տաշվել են վարպետ Աղոյի ձեռքերով: Բազմաթիվ այլ աշխատանքներ էլ են նրանք միասին կատարել: 1990-ական թվականներին Վարպետ Աղոն տարբեր խաչքարեր է տաշել Արեգ Իսրայելյանի նախագծերով: Վարպետ Աղոն պատմեց, որ շատ հաճախ էր լինում Իսրայելյանի հետ. թե' Սարյան փողոցի տանը, թե' շինհրապարակում, թե' Արա Հարությունյանի արվեստանոցում: Պատմեց, թե ինչպես էր Իսրայելյանը դիմել ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին, որպեսզի ինքը` վարպետ Աղոն ավտոմեքենա ձեռք բերեր....:
Զրույցի վերջում վարպետը հիշեց, որ Իսրայելյանը իր կառուցած տան երկրորդ հարկի պատշգամբը փակել էր, երբ ժամանակին փողոց էր բացվել: Եվ այդ սվաղով փակված մասում ցանկացել էր մի գեղեցիկ պատկեր ստեղծել մոզաիկայով:
Խորին երախտագիտությունս եմ հայտնում հարգարժան պարոն Աղոյին` անչափ արժեքավոր տեղեկությունների համար: Եվ շատ շնորհակալություն տիկին Ֆրինա Բաբայանին, քանի որ առանց նրա միջնորդության մենք չէինք ծանոթանա:

Արամ Ղանալանյան՛՛

Հիշատակը թող միշտ վառ մնա Մեծանուն Վարպետի։
20/05/2019

Հիշատակը թող միշտ վառ մնա Մեծանուն Վարպետի։

Այսօր Հայ Մեծանուն Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի ծննդյան 90 ամյակն է։ Հիշատակը թող միշտ վառ մնա իրեն գնահատող մարդկանց սրտերում, հիշողություններում։ Նրա գործերի մեջ միշտ կմնա նրա հայեցի շունչը։ Գուրզադյանը եղավ իսկական ժառանգորդը մեր Հին վարպետների։ Նա իր ուրույն խոսքը ասեց Հայոց Ազգային Ճարտարապետության մեջ և եղավ օրինակելի բոլորիս համար առաջին որպես առաքինի և մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ և որպես փայլուն մասնագետ ու Ճարտարապետ։ Աստծուն փառք նման Հայորդու մեր ազգին պարգևելու համար։

17/05/2019

Հայոց Ազգային Ճարտարապետության Վարպետներին նվիրված էջ

Ճարտարապետ Արեգ Ասրաբյան, Քարագործ վարպետ Իոսիֆ Հայրապետյան։
13/04/2019

Ճարտարապետ Արեգ Ասրաբյան, Քարագործ վարպետ Իոսիֆ Հայրապետյան։

՛՛ Հայոց Ռազմի Արծիվը՛՛/Ճարտարապետ՝ Արեգ Ասրաբյան, Քարագործ վարպետ՝ Իոսիֆ Հայրապետյան/
04/04/2019

՛՛ Հայոց Ռազմի Արծիվը՛՛
/Ճարտարապետ՝ Արեգ Ասրաբյան, Քարագործ վարպետ՝ Իոսիֆ Հայրապետյան/

Հիշատակը թող միշտ վառ մնա Հայրենիքի ազատության համար ընկած տղերքի։
02/04/2019

Հիշատակը թող միշտ վառ մնա Հայրենիքի ազատության համար ընկած տղերքի։

՛՛Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը․․․։՛՛Սպարապետ Գարեգին Նժդեհ
30/03/2019

՛՛Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը․․․։՛՛
Սպարապետ Գարեգին Նժդեհ

" Պարապ վախտի խաղալիք"... Ճարտարապետ Ասլան Մխիթարյանի էսքիզը նյութ է դառնում Վարպետ Իոսիֆի ձեռքերով։
22/03/2019

" Պարապ վախտի խաղալիք"... Ճարտարապետ Ասլան Մխիթարյանի էսքիզը նյութ է դառնում Վարպետ Իոսիֆի ձեռքերով։

Դրվագներ։ Ճարտարապետ՝ Արեգ Ասրաբյան, Քարագործ վարպետ՝ Իոսիֆ Հայրապետյան
14/02/2019

Դրվագներ։ Ճարտարապետ՝ Արեգ Ասրաբյան, Քարագործ վարպետ՝ Իոսիֆ Հայրապետյան

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IOSIF HAYRAPETYAN and AREG ASRABYAN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share