03/11/2026
Պռոշյան համայնքում նախագծել ենք ութ բնակելի տնից բաղկացած փոքրիկ թաղամաս, որտեղ ճարտարապետական միասնականությունն ու անհատական բնակելի տարածքի գաղափարը ձևավորում են մեկ ամբողջական միջավայր։
Նախագծի հիմքում ժամանակակից ճարտարապետական լեզուն է՝ բնական քարի ջերմությամբ, մաքուր երկրաչափությամբ և նյութերի հավասարակշռված համադրությամբ։ Ճակատների լուծումներում ժամանակակից ձևերը համադրվում են հայկական զարդարվեստի նուրբ ակնարկների հետ՝ ստեղծելով զուսպ, բայց ինքնատիպ ճարտարապետական կերպար։
📍 Proshyan, Armenia
KERT Architectural Studio